ՉՈՐՍ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԿՄԵԿՆԵՆ ՌՈւՍԱՍՏԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ

cover-28

«Միասնականության հետքերը». մրցույթի ամփոփում

Գերմանական Kultur Aktiv ասոցիացիան օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում  կազմակերպում է «ToT»(Traces Of Togetherness, – Միասնականության հետքերը,-թարգ.) նախագիծը լրագրողների համար: Նախագծին մասնակցելու են լրագրողներ  Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից: Հայաստանից մեկնող թիմը ձևավորվել է նախապես հայտարարված մրցույթի արդյունքներով, որը կազմակերպել էր Kultur Aktiv ասոցացիայի պաշտոնական գործընկերը` «Ճամփորդ» հասարակական հիմնադրամը:

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեին լրագրողական աշխատանք(տեքստ, ֆոտոռեպորտաժ, մուլտիմեդիա), որը նվիրված կլիներ Հայաստանում ռուսական մշակութային հետքերին: Ընտրված մասնակիցները նախագծի ընթացքում  պատրաստելու են Ուլյանովսկ քաղաքում հայկական մշակութային հետքեր ներկայացնող աշխատանքներ:

Հայաստանից մեկնող թիմը ղեկավարելու է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի տնօրեն Գոհար Հայրապետյանը, մրցույթի հաղթող մասնակիցներն են` Մարիամ Մկրտչյանը, Ելենա Սարգսյանը, Տիգրանուհի Գրիգորյանը, Գարեգին Ալեքսանյանը:

Նախագծին մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել իրենց մեդիա հմտությունները, մասնակցել գերմանացի մեդիափորձագետների կողմից կազմակերպվող աշխատարաններին (workshop)` նվիրված ֆոտոլրագրությանը, մուլտիմեդիային, գրավոր հմտությունների զարգացմանը: Նախագծի նպատակներից է նաև տարբեր երկրների մասնակիցներին հնարավորություն ընձեռել ապաքաղաքական միջավայրում կիսվել իրենց կարծիքներով և իրար ավելի լավ ճանաչել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register