6 բան, որ պետք է անել արձակուրդից վերադառնալիս

5b071d951ae66220008b4667-960-720 (1)

Օգոստոսն իր հետ անցյալում կթողնի ոչ միայն ամառային տապը, այլեւ հանգստանալու, ծովում լողալու եւ արեւայրուք ստանալու բացառիկ հնարավորությունը: Ինչպե՞ս անել, որ աշխատանքի վերադարձն «անցավ» ու առանց սթրեսների լինի: «Ճամփորդը» ներկայացնումէ մի քանի խորհուրդ՝ հատկապես աշխատասեր ընթերցողների համար:

1. Աշխատանքի գնալու առաջին օրը շուտ պառկեք քնելու: Երբ դուք լավ եք քնում ու հասցնում եք հանգստանալ, ավելի հեշտ եք հաջորդ օրը տրամադրվում աշխատանքին եւ անգամ կուտակված գործերը չեն «վախեցնում» ձեզ:

2. Մի լցրեք ձեր առաջին օրը հանդիպումներով եւ ահզար ու մի անելիքներով: Դրանց մի մասն, անշուշտ, չեք հասցնի անել եւ ձեզ մոտ գործից հետ մնալու տպավորություն կստեղծվի: Առաջին աշխատանքային օրը հնարավրինս թեթեւ պահեք՝ առանձնացրեք առաջնահերթությունները, պլանավորեք անելիքները եւ մի՛ խուսափեք օգնության դիմելուց:

3. Մի՛ խորասուզվեք աշխատանքի մեջ: Սկզբի համար կարեւոր է իմանալ՝ արդյոք կարեւոր փոփոխություններ, իրադարձություններ են տեղի ունեցել աշխատավայրում, թե ոչ: Այդպես դուք ավելի լավ կիմանաք՝ որ ուղղությամբ շարժվել առաջ:

4. Մի՛ պատասխանեք բոլոր նամակներին: Իմաստ չունի աշխատանքային առաջաին օրը ծախսել միայն նամակներին պատասխանելու վրա: Առանձնացրեք նրանք, որոնք ժամանակի նկատմամբ զգայուն են:

5. Հանդիպեք տնօրենի եւ գործընկերների հետ, տեղեկացրեք նրանց, որ վերադարձել եք եւ պատրաստ եք կրկին լծվել գործի: Կարող եք կապ հաստատել նաեւ լավագույն հաճախորդների հետ եւ հարցնել արդյոք որեւէ բանով կարող եք օգնել նրանց:

6. Հոգ տարեք ձեր մասին: Իհարկեք, դուք կարող եք մտածել, որ արդեն հանգստացել եք եւ պետք է հնարավորինս արագ աշխատանքի անցնեք, անեք բոլոր հնարավոր ու անհնար գործերը… Բայց դա այնքան էլ խելամիտ մոտեցում չէ: Այդպես դուք ավելի շուտ սթրեսի մեջ կընկնեք եւ տուն կհասնեք գորհոգնած՝ իսկ հաջորդ օրն ո՞վ պետք է աշխատի: Իհարկե դուք:

Այնպես որ առաջին աշխատանքային օրը մի՛ մոռացեք լավ սնվելու, նստած տեղում ձգումներ անելու եւ շատ ժպտալու մասին: Բարի գալուստ աշխատանքի: Այստեղ ձեզ միշտ սպասում են:

Տաթեւիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register