7 խելացի հարց աշխատանքի ընդունվելիս

5aa163cf23aa631c008b46ea-960-480 (1)

Աշխատանքի ընդունվելու կարեւորագույն փուլը հարցազրույցն է: Հենց սրա ընթացքում է ապագա գործատուն ծանոթանում իր աշխատակցի ուժեղ ու թույլ կողմերին, անձնային որակներին ու հատկանիշներին: Սովորաբար հարցազրույցներն ավարտվում «Իսկ դուք մեզ հարցեր ունե՞ք» արտահայտությամբ: Ի՞նչ հարցնել ապագա գործատուին: Ահա մի քանի «խելացի» հարց, որոնք կօգնեն ձեզ ծանր իրավիճակից հեշտ դուրս գալ:

 

  1. Մինչ ձեր բուն հարցերին անցնելը կարելի է նախ տեղեկանալ՝ արդյոք հարցազրուցավարն ավարտել է իր բոլոր հարցերը, թե՞ ինչ որ բան ճշգրտման կարիք ունի: «Կարիք կա, որ ես մանրամասնեմ ինչ որ բան, կամ օրինակներ բերեմ»՝ կարող եք հարցնել դուք: Ապագա գործատուն սա անպայման կգնահատի՝ կամ կասի, որ ամեն ինչ պարզ է, կամ կառաջարկի մանրամասնել ինչ-որ բան:
  2. «Ու՞մ եմ հաշվետու ես»: Շատ հնարավոր է, որ դուք միաժամանակ հաշվետոի լինեք մի քանի մարդու: Լավ կլինի նախապես իմանալ՝ ով է ձեր անմիջական ղեկավարը, հետո միայն ընդունել այս կամ այն աշխատանքը:
  3. «Ինչպսի՞ն է առաջխաղացման հնարավորությունը»: Այս հարցը կօգնի ձեզ հասկանալ՝ արդյոք աշխատանքը «մեռած պաշտոն է», թե զարգացման ճանապարհի առաջին քայլը:
  4. «Ինչպիսի՞ն է ընկերության ներքին մշակույթը»: Այս հարցը կօգնի հասկանալ՝ ինչ արժեքներ է որդեգրել ընկերությունը եւ որքանով են կարեւորվում աշխատակիցների «երջանկության զգացումը»:
  5. «Բացի մասնագիտական պատրաստվածությունից, ի՞նչ որակներ են պետք այս աշխատանքի համար»: Սա հնարավորություն կտա ձեզ հասկանալ ընկերության արժեքային համակարգը եւ հետո միայն համաձայնել առաջարկվող պաշտոնին:
  6. «Ի՞նչն է ձեզ ամենից շատ դուր գալիս այս ընկերությունում»: Սովորաբար հարցազրույց վարողները մարդիկ ենք, որոնք, ինչպես ցանկացած մեկը, սիրում են խոսել իրենց հարազատ վայրերի, աշխատանքի, կամ լավ ծանոթ որեւէ բանի մասին: Տալով այս հարցը՝ դուք անմիջապես մտերմության զգացում կառաջացնեք դիմացինի մոտ:
  7. «Ի՞նչ են արել նախկին աշխատաողներն այս պաշտոնում հաջողության հասնելու համար»: Այս հարցի հիմնական նպատակն է բացահայտել, թե ինչպես է ընկերությունը չափում հաջողությունը:

Հարցերի շարքը կարելի է անվերջ շարունակել: Փորձեք հետաքրքրությամբ մոտենալ ցանկացած աշխատանքի, որին դիմում եք: Եւ հաջողությունը երաշխավորված կլինի:

Տաթեւիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register