ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԿԱՅՔ ԿԱՄ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍՈՂ ՄԱՍԻՍԸ

11

Հայտնի խոսք է պտտվում համացանցում․ «Մի՛ ամուսնացիր օտար ազգի հետ, թող հայու ոգին մնա հայու հետ», կամ էլ «Օտար ազգի հետ մի ամուսնացի, որ մեր Մասիսը հայերեն խոսի»: Եթե անկեղծ՝ անտանելի վատ  ձևակերպումներ են, որովհետև ամեն ոք իրավունք ունի ամուսնանալ ում հետ որ կցանկանա, և հետո՝ անգամ ամենամեծ ջանքերի գնով Մասիսը չի կարող խոսել, նույնիսկ՝ հայերեն։

Բայց ավելի լուրջ դիտարկենք հարցը։ Իրականում, մեզնից շատերը պաթետիկ նկրտումները մի կողմ թողնելով և ավելի պրակտիկ մտածելով՝ իսկապես ցանկանում են սեփական ազգության մարդու հետ ամուսնանալ: Ոչ թե որովհետև այդպես կպահպանվի հայու գենը (ի դեպ, ներողություն իրականությունը բարձրաձայնելու համար, բայց «հայու գեն» չկա ու չի կարող լինել, որովհետև բոլոր, բացարձակապես բոլոր գենետիկ կոդերը նույն սխեման ունեն, և հայերը գործնականորեն չէին կարողանա գենետիկ ամբողջովին նոր կոդ ունենալ), այլ որովհետև ամեն ազգ իր «անձնական» մտածելակերպն ունի: Եվ բնական է, որ մենք՝ հայերով, իրար ավելի նման ենք ու ավելի հեշտ ենք հասկանում։ Իհարկե, բացառություն չեն նաև օտարերկրացիների հետ շատ երջանիկ ամուսնությունները, ուղղակի, ինչպես ասում են՝ ում բախտն ինչպես որ դասավորվում է, այդպես էլ լինում է։

Համենայնդեպս, մեզնից շատերը պրակտիկ լինելուց կամ Մասիսին համառորեն հայերեն խոսել ստիպելուց դրդված փնտրում են հենց հայերի, և քանի որ տեխնիկայի դար է, իրենց կեսին փնտրում են նաև համացանցում։ Ծանոթության կայքերը շատ են, հայկական կայքեր ևս կան, բայց դրանք ավելի տեղայնացված են ու Հայաստանում ապրող հայերի  համար են։

Պարզվում է, որ չէ, մենք իսկապես կարող ենք միասնական լինել՝ անգամ ծանոթանալու ու ընտանիք կազմելու հարցերում։ Կա կայք, որտեղ գրանցվում են համայն աշխարհի հայերը հենց ամենալուրջ՝ ամուսնական նպատակներով։ Այն կոչվում է www.hyesingles.com։ Մեխանիզմը նման է մնացյալ ծանոթության կայքերին, բայց այստեղ կարողացել են միավորել բոլորին, մի՞թե հրաշալի չէ։

Իհարկե փոքր-ինչ դժվար է պատկերացնել՝ ինչպես կդասավորվի կայքի «մասնակիցների» կյանքը, եթե որևէ մեկի հետ  շփվեն ու հետո չստացվեն հարաբերությունները, քանի որ գիտեք, մեր մի մասը պահպանողական  հայացքների տեր է, ու երբեմն շատ ծանր ենք տանում, երբ իմանում ենք, որ աղջիկը մի քանի տղամարդու հետ է շփվել հերիք չէ, դեռ մի բան էլ նրանց հետ «սայթով» է ծանոթացել։

Համենայնդեպս, տեխնիկայի դարը մեր դուռը ևս թակում է, ինչպես տեսնում ենք, և նմանատիպ մտածելակերպը կամաց-կամաց լքում է մեզ՝ ապացուցելով, որ կյանքի միակ սիրելիին ընտրում ենք միայն մեկ անգամ, և սխալ ընտրությունից ավելի լավ է հրաժարվել, քան թե  հանրային կարծիքի գերի դառնալ ու խորտակել կյանքը։ Իսկ այս ծանոթությունների կայքն էլ կարող է իսկապես պետքական լինել, միայն թե լավ կլինի, որ ընթացքում Մասիս սարին հանգիստ թողնենք և ընտրենք սիրելի մարդկանց ըստ նրանց արժանիքների, այլ ոչ թե միայն ազգության, գույնի ու տեսքի։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register