7 ՎԱՅՐԵՐ ԱՇԽԱՐՀՈւՄ,ՈՐՈՆՔ ԱՆՎԱՆՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՆ

krim

Դարեր շարունակ հայերը ապրել են իրենց հայրենքից դուրս՝ ապաստան գտնելով աշխարհի տարբեր երկր­նե­րում: Անցնելով մի կետից մյուսը՝ փորձել են ստեղծել  բնակավայրեր, որոնք կկոչվեն հենց հայկական անունով: Հայը երբեք չի մոռացել իր արմատների մասին և արել է հնարավոր ամեն ինչ մի փոքրիկ «Հայաստան» ստեղծելու համար: Այժմ աշխարհի տարբեր ծայրերում կան այնպիսի վայրեր, որոնք կոչված են մեր երկրի պատվին:

1. Քաղաք Արարատ (Ավստրալիա)

1

Սուրբ լեռան պատվին անվանված քաղաքը գտնվում է Ավստրալիայի Վիկտորիա նահանգում: Քաղաքը հիմնադրել են անգլիացիները 1840 թվականին, իսկ անունը ստացել է իրենից 8 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Արարատ լեռից։ Ավստրալիայում է գտնվում նաև Արարատ լեռը, որը հանգած հրաբուխ է, ունի 660 մ բարձրություն, ծածկված է լավաներով և տուֆերով, ունի ոսկու հանքեր։ Լեռան Արարատ անունը տվել է անգլիացի ֆերմեր Ուիլզը՝ իր այստեղ բնակություն հաստատելը նմանեցնելով առասպելական Նոյի տապանի Արարատի կանգ առնելուն։

2. Քաղաք Արմենիա (Սալվադոր)

Էլ Սալվադորի արևմտյան մասում գտնվում է Արմենիա քաղաքը: Քաղաքը վերանվանվել է Էլ Սալվադորում ապրող փոքրաթիվ՝ (6 հազար մարդ) հայ համայնքի շնորհիվ: Սալվադորի Արմենիան առանձնանում է իր ճարտարապետական գեղեցկությամբ, ինչպես նաև պրոգրեսիվ զարգացմամբ և անվտանգության բարձր մակարդակով:

salvador

3.Քաղաք Արմյանսկ (Ղրիմ)

Ղրիմի հյուսիսայում մասում գտնվող այս քաղաքը Ղրիմը կապում է ցամաքի հետ: Այն քիմիական արդյունաբերության կենտրոն է համարվում: Քաղաքը հիմնադրվել է հայերի կողմից 1730-ականներին, ըստ որոշ աղբյուրների՝ 1736 թ.։ Նախկինում «Արմյանսկի Բազար» անունը կրող այս քաղաքը կատարել է նաև մաքսային գործառույթներ: 2012 թ. Արմյանսկում բնակվում էր 22 468 մարդ։ Արմյանսկը ամենաերիտասարդ քաղաքն է թերակղզում։ Այն նշանավոր հայ ծովանկարիչ Էմանուել Մահտեսյանի ծննդավայրն է:

krim

4.Սուրբ Ղազարի հայկական կղզի  (Իտալիա)

Սուրբ Ղազար կղզին գտնվում է Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում՝ հյուսիսային Իտալիայում՝ Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Ամբողջությամբ զբաղեցված է հայկական կաթոլիկ եկեղեցու կողմից, որը Մխիթարյան Կարգի մայր աթոռն է։ Կղզին հիմնադրվել է 12-րդ դարում՝ ստանալով իր անունը սուրբ Ղազարի պատվին: Լքված է եղել 16-րդ դարում, իսկ 1717 թ. Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ Վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ Վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։ 1717-ին կղզին հանձնվել է հայ համայնքին, որը գլխավորում էր կուսակրոն Մխիթար Սեբաստացին: Այսօր Սուրբ Ղազարը հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկն է:
surbxazar

5.Գյուղ Արմենիա (Բելիզ)

Այս փոքրիկ գյուղը, որը ևս իր անունը ստացել է Հայաստանի պատվին, գտնվում է Բելիզի մայրաքաղաք Բելմոպանից 8 կմ հարավ: Հայերն այստեղ հաստատվել են 19-րդ դարից սկսած: Ներկայումս գյուղն ունի մոտ 1000 բնակիչ` հիմնականում իսպանացիներ և մայաներ: Ենթադրվում է, որ հայերը գաղթել են 60-ականների ուժեղ երկրաշարժի արդյունքում:

belize

6.Քաղաք Արմավիր (Ռուսաստան)

Արմավիր քաղաքը, որը գտնվում է Կրասնոդարից 202 կմ հեռավորության վրա, հիմնադրվել է լեռնցի հայերի կողմից 19-րդ դարում: Նրանք 1839 թ-ին այլ ժողովուրդների հետ վերաբնակեցվեցին Ուրուպ գետի մոտակայքում և հիմնեցին հայկական գյուղը: 1848 թ-ին այս բնակավայրը ստացավ Հայաստանի մայրաքաղաքներից մեկի՝ Արմավիրի անունը: Այն գտնվում է Կրասնոդարի երկրամասում, որտեղ այս պահին շուրջ 15 հազար հայ է ապրում:

armavir

7.Քաղաք Արմենիա (Կոլումբիա)

Արմենիան քաղաք է Կոլումբիայի Քինդիո դեպարտամենտում։ 1999 թվականի հունվարի 25-ին քաղաքի զգալի մասը ավերել է Ռիխտերի սանդղակով 6,2 բալանոց երկրաշարժը։ Քաղաքը Արմենիա է կոչվել 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին, այնտեղ կա հուշարձան։ Արմենիա քաղաքը և Քինդիո նահանգը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Քաղաքն աննախադեպ գեղեցիկ է, մաքուր և այնտեղ աճում է աշխարհի ամենահամեղ սուրճը:

kolumbiya

Բելլա Սերոբյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register