ԱԶԳԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԸ (ՖՈՏՈ, ՄԱՍ 2)

«Ճամփորդի» թիմը վերջերս Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում էր, որտեղ մասնակցում էր «Միասնության հետքերը» միջազգային լրագրողական կոնֆերանսին: Արդեն ներկայացրել ենք ընդհանուր տեղեկություններ և լուսանկարներ Ուլյանովսկից, ահա ստորև ամբողջացնում ենք մեր ֆոտոռեպորտաժը:
1-2. Կրկին, հնարավոր չէ առանց Լենին պապիկի, ով 1870 թվականին ծնվել է հենց այս քաղաքում:
3-4-5. Բարձրանալով «Վենեց» հյուրանոցի 22-րդ հարկ, ահա այսպիսի պատկեր է բացվում: Իսկ ևս երեք հարկ ոտքով բարձրանալով՝ հայտնվում ես տանիքում, որտեղից կարելի է տեսնել քաղաքը և Վոլգան՝ փոքրիկ ու մեծ նավակներով հանդերձ:
6.Կենտրոնական այգուց դեպի«Ազգերի բարեկամության այգի» կա անշարժ (չաշխատող) ճոպանուղի:
7-8-9-10. «Ազգերի բարեկամության այգին» անչափ հետաքրքիր տարածք է, որ գտնվում է հենց քաղաքի կենտրոնում, սակայն որոշակիորեն անտեսված է եղել անցած ԽՍՀՄ փլուզումից հետո: Ռուսաստանում այս այգին մեծությամբ երկրորդն է՝ 36 հեկտար: ԽՍՀՄ տարիներին բոլոր հանրապետություններն այս այգում ունեցել են իրենց հատուկ տարածքները, որոնք հենց հանրապետությունների ֆինանսավորմամբ և անմիջական վերահսկողությամբ են կառուցվել ու գործել: ԽՍՀՄ փլուզումից հետո պարզվել է, որ այգին տեր չունի: Ինչ հնարավոր էր, 90-ականներին մարդիկ կողոպտել են: Միայն այժմ փորձ է արվում որոշակիորեն կյանք տալ այգուն: Ստորին հատվածում այժմ կա Հայաստանի և Ադրբեջանի տարածքները, իսկ զարդաքանդակներով արվեստի գործը նախկինում եղել է Վրաստանի տարածքում… այժմ անմխիթար վիճակում է:
11-12-13-14. Պատկերներ Ուլյանովսկի փողոցներից:
15.Ուլյանովսկի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցի:
16. Հայկական սուջուխն ամենուր է:
17. Ընտրություններ նույնպես ամեն տեղ կան:
18. Քաղավիացիայի մասնագետների պատրաստման գլխավոր համալսարանը Ռուսաստանում:
19. ՈւԱԶ-ի գործարանի շենքերից մեկը:
20. Վոլգայի վրա անցկացրած կամուրջները հատկապես գիշերային ժամերին շատ գեղեցիկ են:
Գարեգին Ալեքսանյան