ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

2

Հայաստանի տարբեր համայնքներում աղբահանության պատշաճ իրականացման հարցը շարունակում է չլուծվածներից մնալ: Հատկապես պտուղ-բանջարեղենի սեզոնին, շոգը միախառնվելով կուտակված աղբի հետ, ոչ միայն գարշահատություն կարող է առաջացնել, այլեւ լուրջ վտանգ ներկայացնել մարդկանց առողջության համար:

Գյուղական ու քաղաքային համայնքներում, հանգստի գոտիներում իրավիճակը հաճախ այնքան է սրվում, որ քաղաքացիական, արշավական ու բնապահպանական տարբեր խմբեր տարածքների մաքրման աշխատանքներ են իրականացնում՝ ապավինելով կամավորնեերի աջակցությանը: Այս ծրագրերը տալիս են դրական, բայց կարճաժամկետ լուծում. շատ արագ մաքուր հատվածները վերածվում են պոլիէթիլենային տոպրակներով, պլաստիկ շշերով ու սննդի մնացորդներով լի տարածքների:

Հայաստանն աղբից մաքրելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակում սեպտեմբերի 8-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ։ Տարբեր մարզերի ու համայնքների բնակիչներ այդ օրը դուրս կգան տանից հանուն մեկ նպատակի՝ մաքրելու և բարեկարգելու մեր բոլորի հայրենիքը:

Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328, 010-511-389 ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

Շաբաթօրյակի քարտեզներին և պլանին կարող եք ծանոթանալ ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքէջերում կամ զանգահարել մարզպետարաններում և Երևանում գործող հետևյալ հեռախոսահամարներով՝

Երևան- 011-51-41- 76

Շիրակի մարզ- 0312-3-71-61

Տավուշի մարզ- 093-11-07-49

Լոռու մարզ- 0322-4-35-33

Արագածոտնի մարզ- 0232-3-42-26

Կոտայքի մարզ- 0223-2-13-73

Գեղարքունիքի մարզ- 060-65-06-12

Արարատի մարզ- 0235-2-39-47

Արմավիրի մարզ- 0237-2-13-77

Վայոց ձորի մարզ- 098-78-48-48

Սյունիքի մարզ- 0285-4-42-77

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register