«ՃԱՄՓՈՐԴԻ» ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԸ ԿԻԼԻԿԻԱՅԻՑ

Թուրքիայում Արիանա Կաոիլիի բարեգործական հեծանվարշավի հետագիծն անցնում էր Դաշտային Կիլիկիայի Տարսոն քաղաքով (ներկայումս՝ Մերսին նահանգ): Ցերեկվա տապին, երբ դժվար է հեծանիվ վարելը, հանգստացանք քաղաքի կենտրոնում գտնվող այգում, որին հարակից կար նաև մզկիթ՝ կառուցված 1579 թվականին և պատմական շուկա:
Մզկիթում կեսօրին բազմամարդ էր: Ինչպես գիտեք՝ մուսուլմանական մզկիթներ ներս մտնելուց առաջ հարկավոր է կոշիկներն ու գուլպաները հանել: Մզկիթի բակում կա հատուկ լվացարան, որտեղ մարդիկ լվանում են իրենց ոտքերը մինչ մզկիթ մուտք գործելը: Մզկիթ հիմնական մուտքով անցնում էին միայն տղամարդիկ, իսկ կանանց համար մզկիթի հատկառակ կողմում կար առանձին հատված:
Մզկիթի ներսի հատվածում այնքան մարդաշատ էր, որ շատերը չէին կարողանում ներս մտնել և աղոթում էին բակում, որտեղ տեղադրված էր բարձրախոս:
Մզկիթի բակում այս մարդը (նրան անվանում էին «շրաջէ») 1.5 թուրքական լիրաով, որը մոտ 100 դրամ է կազմում այժմ, վաճառում էր այս հեղուկը, որն անվանում էին «մեյան», կարծես դառը կվասի համ ունենար, ասում էին՝ օգտագար է մարսողության համար:
Պատմական շուկայի մի հատվածում վաճառում էին ձեռագործ սիրուն իրեր, իսկ երկրորդ հատվածում՝ սովորական ապրանքներ:
Գարեգին Ալեքսանյան