ՍԵՄԻՆԱՐ՝ ՍԿՍՆԱԿ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌՈւՍԱՍՏԱՆՈւՄ

cover

«Ճամփորդ» հիմնադրամը, հանդիսանալով գերմանական Kultur Aktiv e.V. կազմակերպության պաշտոնական գործընկերը, քաղաքացիական հասարակության, մշակութային թեմաներով գրել սիրող երիտասարդներին հրավիրում է մասնակցելու Ռուսաստանի ծովափնյա Ուլյանովսկ քաղաքում անցկացվող ToT նախագծին:

Նախագծի նկարագրությունը

ТоТ-ը նախագիծ է, որը միավորում է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին և հնարավորություն տալիս մշակութային նմանություններ գտնելու, դրանց մասին գրելու և հրատարակելու:

Նախագծի նպատակներից մեկն է հնարավորություն տալ սկսնակ լրագրողներին զարգացնել իրենց մեդիա հմտություններն այնպիսի թեմաների լուսաբանման շուրջ, ինչպիսիք են՝ քաղաքացիական հասարակություն և մշակույթ: Մրցույթի արդյունքում ընտրված «քաղաքացի-լրագրողները» կմասնակցեն Ուլյանովսկ քաղաքում կայանալիք սեմինարին, որտեղ ոլորտի լավագույն մասնագետները վարպետաց դասեր կանցկացնեն այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝ լրագրողական լուսանկարչություն, տեսանյութերի պատրաստում, գրավոր հմտությունների զարգացում, մուլտիմեդիայի և սոցիալական մեդիայի օգտագործում:

Նախագծի երկրորդ նպատակն է մասնակիցներին, որոնք եկել են տարբեր քաղաքական իրավիճակներում գտնվող երկրներից, հնարավորություն ընձեռել ապաքաղաքականացված միջավայրում կիսվելու իրենց կարծիքներով և իրար ավելի լավ ճանաչել:

Պայմանները

Դիմել կարող են 18-30 տարեկան երիտասարդները ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից:

Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և տեքստային կամ վիդեո նյութ, որում կներկայացվեն հայկական և ռուսական մշակույթների նմանությունները:

Նախագիծը անց է կացվելու  օգոստոսի 23-ից սեպտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում:

Տեղափոխման, բնակության և սննդի բոլոր ծախսերը հոգալու են նախագծի կազմակերպիչները:

Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն և անգլերեն: Այս երկուսից մեկի իմացությունը պարտադիր է:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 28-ը ներառյալ: Հայտերը կարող եք լրացնել այս հղումով: Մրցութային նյութերը ուղարկել info@champordfund.com հասցեին: Հարցերի դեպքում զանգահարել 055 57 57 20:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register