ՍՈւՐՃԸ ԱՌԱՋԱՑՆՈւՄ Է ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

1

Ես սուրճ շատ չեմ սիրում: Երբեմն նույնիսկ մեկ բաժակն է ինձ բավական: Բայց, հատկապես վերջին տասնամյակում, նկատելիորեն մեծացել է սուրճի սպառումը: Գյուղական համայնքներից դեպի քաղաքներ միգրացիան նույնպես նպաստել է համաշխարհային սուրճի սպառմանը՝ հատկապես ասիական երկրներում: Բայց սուրճի սպառման մեծացումը կարող է լինել մեզ մոտ առաջացած ժամանակակից վախի՝ գոյատևման սարսափի, պատճառը:

Շատերն են մոռանում, որ կոֆեինը անուղակիորեն ավելացնում է նոֆինեֆրինի քանակը, որը հանգեցնում է այնպիսի ախտանշանների, որոնցից են անհանգստությունը, ներվայնությունը, շուտ բարկանալը, դողը, սրտի արագ բաբախյունը և այլն: Ինչքան շատ եք կոֆեին ստանում օրվա ընթացքում, այնքան այս ախտանշանները ավելի արտահայտված են լինում, բայց ոչ միայն մեծահասակաների, այլև երեխաների մոտ:

Քարդիֆ համալսարանում անցկացվել է հետազոտություն համաձայն որի 3071 դպրոցականների կողմից կոֆեինի ստացման և դրա հետ կապված արդյունքներն են ուսումնասիրել: Առանձնացնելով սննդի, դեմոգրաֆիայի և կենսակերպի ազդեցությունը և ուսումնասիրելով միայն կոֆեինի ազդեցությունը՝ պարզվեց, որ կա զգալի դրական կապ շաբաթվա ընթացքում ընդունած կոֆեինի և անհանգստության միջև: Այս դեպքում կոֆեինի հիմնական աղբյուրը սուրճն էր:

Կան շատ տարբեր պատմություններ և փորձեր, որոնք ապացուցում են կոֆեինի և անհանգստության կապը: Ինչու՞ է այդ կապի մասին գիտակցումը այդքան կարևոր:

Առաջին, ժամանակակից այս զգացմունքի՝ «գոյաբանական տագնապի» աճին նպաստում է ժամանակակից սուրճ խմելու տենդենցը: Հնարավոր է, որ այսօր սուրճի սպառումը այնքան շատ չէ, ինչքան 1940-ականներին, բայց այսօր այն կրում է համատարած բնույթ: Տարբերությունը նրանում է, որ այս սերունդը ավելի լավատեղյակ է անհանգստության ախտանիշների մասին, քան նախկինը: Այսպիսով, մենք կարող ենք տեղյակ լինել այդ ախտանիշների մասին, բայց տեղյակ չլինել նրանց առաջացման պատճառի մասին:

Երկրորդ, կոֆեինը կանոնավոր կերպով օգտագործվում է «կենսաբանական մարտահրավերների ընթացակարգեր»-ի միջոցով տագնապի խանգարման ուսումնասիրությունների մեջ: Այս հետազոտությունները պատմում են բավականին հետաքրքիր փաստեր այն մասն, թե ինչ տատանումների վրա է տագնապը հարձակվում և ինչպես է այդ խանգարումը ձևավորվում՝ ընդամենը մի քանի առանձնացված տագնապային հարձակումներից: Միլիոն դոլարանոց հարց է, թե ինչու որոշ մարդիկ այդ հարձակումները կարողանում են թողնել մի կողմ և ապրել իրենց նորմալ կյանքով, իսկ մյուսները ընկնում են այդ տագնապների ձեռքը և ամիսներով կամ տարիներով տառապում:

Կենսաբանական մարտահրավերների ընթացակարգերի միջոցով պրովոկացիոն մասնիկը օգտագործում են, որպեսզի առաջացնեն տագնապային հարձակում, իսկ դա կարող է պատմել, արդյոք տվյալ անհատը զգայուն է մասնիկի հանդեպ, թե ոչ: Յել համալսարանի Բժշկագիտության դպրոցում հետազոտություն է արվել, որի ժամանակ 21 տագնապային խանգարումով և 17 առողջ անձնաց օրական 10 միլիգրամ կոֆեին են տվել: Կոֆեինը զգալիորեն բարձր անհանգստության, նյարդայնության, վախի, դողի զգացում է առաջացրել տագնապային խանգարում ունեցող մասնակիցների մոտ: Ածխաթթու գազը, նույնիսկ սենյակի օդափոխման համակարգը համարվում են նմանատիպ պրովոկատիվ տարր:

Այսպիսով, սուրճը կարող է հանգեցնել անհանգստության կամ սրել տագնապի զգացողությունը՝ հատկապես եթե այն չարաշահվի:

Տիգրանուհի Գրիգորյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register