ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՏՂԱՆԵՐԸ

1

 Հունվարի 8-ից սկսվել է ձմեռային զորակոչը: Հերթական զորակոչի շուրջ  պտտվող խոսակցությունների «ալիքը» տարածվում է ամեն տեղ: Օրինակ` երթուղայինում պատահաբար իմանում ես, որ հարևանիդ տղան և հեռու բարեկամիդ թոռը միևնույն զորամասն են ընկել: Արդեն 1999-2000 թվականին ծնված տղաներն են մեկնում ծառայության:

3

Հունվարի 12-ին, «Ճամփորդն» այցելել էր «Արաբկիր» զինկոմիսարիատ՝ ֆոտոխցիկով որսալու հայրենիքի նորահայտ պաշտպանների և նրանց հարազատների տրամադրությունը: «Զինակոչիկ» գրվածքով և ՊՆ պետհամարանիշներով սպիտակ, դեռևս դատարկ ավտոբուսը հանդարտ սպասում էր «Հաղթանակի» զբոսայգի տանող ճանապարհին:

7

Փողոցի մյուս կողմում, շենքերի արանքից երևում էր մարդկանց հոծ զանգվածը: Բաժանման փաստով պայմանավորված լարվածությունը զգացվում էր նույնիսկ 100 մետր հեռավորությունից:

5

Մոտենալով տեսանք, որ ընկերները, հարազատները շրջափակել էին մազերը հնարավորինս կարճ կտրած տղաներին, որոնք շուտով զինվորական հագուստ էին հագնելու: Հարազատների հետ ամուր գրկախառնությունն էր հուշում ներքին անհանգստության մասին:

6

Զիկնոմիսարիատից դուրս եկած սպան՝ խնդրեց հրաժեշտ տալ տղաներին: Ժողովուրդը կտրեց փողոցը մեջտեղից ու շարժվեց դեպի հեռվում կայանած ավտոբուսը: Կանգնած մեքենաները հարկադրաբար սկսեցին աշխույժ, քաջալերանքի ազդանշաններ տալ: Ինչ-որ մեկը թմբուկ զարկեց՝ հաղորդելով կիսաուրախ-կիսամարտական տրամադրություն:

8

Տղաները տեղավորվեցին ավտոբուսում, որոշ ճանապարհողներ սկսեցին մագլցել և պատուհանից համբուրել նորակոչիկներին: Մեքենան շարժվեց, կողքիս կանգնած կինը բղավեց. «Անփորձա՛նք, բալես»:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register