ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ IPHONE-ՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

Չինաստանի դատարանի որոշմամբ երկրում արգելվել Apple ընկերության iPhone սմարթֆոնների վաճառքը: Արգելքի ներքո են հայտնվել բոլոր մոդելները, բացի վերջին սերնդի դևայսներից, փոխանցում է CNN-ը:
Սահմանափակումները վերաբերում են միայն iPhone 6S, 6S Plus, 7, 7 Plus, 8, 8 Plus և X մոդելներին:
Apple-ի դեմ դատական հայց է ներկայացրել Qualcomm ընկերությունը՝ ընկերությանը մի շարք խախտումների մեջ մեղադրելով:
Apple-ի եկամտի շուրջ 20 տոկոսն առաջանում է Չինաստանում iPhone-ների վաճառքից: