7 ՀԱՐՑ. ԷՌՆԱ  ԷԼԻԶԲԱՐՅԱՆ

8A-OonA3xcU-(1)

Փորձառու և սիրված հաղորդավարուհի:  Դեռ 90 -ականների վերջերից սկսել է աշխատել հեռուսատեսությունում: 2003 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան:

– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչո՞ւ:– Միանշանակ լողը: Ջրային այս մարզաձևը համարում եմ կենսական անհրաժեշտ հմտություն: Գաղտնիք չէ, որ այն՝ բազմակողմանի ֆիզիկական դաստիարակության, կոփման, առողջության ամրապնդման օգտակար ու լավագույն միջոց է: Տասնհինգ տարվա սեփական փորձից եմ ասում… Լողը նաև բարենպաստ է ազդում շնչառական համակարգի վրա: Լողալու ժամանակ մարզվում են նաև շնչառությանը նպաստող բոլոր մկանախմբերը:

 – Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչո՞ւ:– «Cartier panthere»-ը: Ամենանախընտրելի օծանելիքը ինձ համար սա է: Խենթացնող բույր ունի: Մերժում եմ տարածում գտած այն կարծիքը, թե մարդիկ օծանելիք են օգտագործում շրջապատին դուր գալու համար:

– Ձեր նախընտրած բույրը:– Նորածնի բույրը:

– Ձեր նախընտրած ձայնը:– Ծովի մեղմ ալիքների ծփանքը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:– Չգնահատված լինելուց…

– Եթե հանկարծ հրդեհ բռնկվեր, և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք:– Կյանքից թանկ բան չկա: Հետևաբար, առանց որևէ իրի կամ առարկայի՝ կշտապեի լքել այրվող տարածքը…

– Եթե ընդամենը երեք հոգու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք, ովքե՞ր կլինեին Ձեր սեղանակիցները:– Նրանք, ովքեր իմ կյանքի քառուղիներում եղել են կուրորեն ինձ նվիրված, ու մինչև օրս  անդավաճան իմ կողքին են մնացել …

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register