ԷԿՈՏՈւՐԻԶՄԻ ՓԱՌԱՏՈՆ ՎԱՅՈՑ ՁՈՐՈւՄ

6

Եթե սիրում ենք բնություն ու կենդանիներ, փնտրում եք նոր զգացողություններ կամ պարզապես ուզում եք ընկերներով քաղաքից դուրս գալ, ապա առաջարկում ենք վիքենդի կազմակերպման ամենահետաքրքիր տարբերակները:

2

Հունիսի 23-24-ը Վայոց Ձորի Արտավան գյուղում կկայանա Էկոտուրիզմի փառատոնը: Փառատոնն անցկացվում է արդեն երրորդ անգամ: Կազմակերպիչները «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություններն են:

1

Ի՞նչ է ձեզ սպասվում

Հունիսի 23-ին
08:10 – Մեկնում Երևանից,
11:00 – Ժամանում Արտավան,
11:00 -12:00 Փառատոնի բացման արարողություն և համերգ
12:00 – 19:00 Գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք, էկոտուրիզմի ծառայությունների և բնապահպանական կազմակերպություների ցուցահանդես
14:00 – 17:00 – Քայլարշավ,
14:00 – 17:00 – Թիթեռադիտարկում,
14:00 – 17:00 – Կենդանիների դիտարկում
14:00 – 17:00 – Բուսաբանական տուր
15:00 – 18:00 – Հեծանվային զբոսաշրջություն գեղատեսիլ վայրերով
21:00 – Զրույցներ խարույկի շուրջ
22:00 – Երգեր խառույկի շուրջ
23:00 – 24:00 – Աստղադիտարկում

4

3

Հուլիսի 24-ին
08:00 – Առավոտյան յոգա,
09:00 – 12:00 Թռչնադիտարկում,
09:00 – 12:00 Քայլարշավ
13:00 – Վերադարձ Երևան

Գիշերակացը նախատեսվում է վրանային ավանում կամ հյուրատներում:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես լրացնել օնլայն հայտը՝ ընտրելով որ ծառայություններից եք ուզում օգտվել: Հայտաձեւն այստեղ:

8

5

Հարցերի դեպքում զանգահարեք՝ 095 95 20 29, 093 45 35 54, կամ գրեք՝ armecofest@gmail.com: Ֆեյսբուքյան էջ:

Տաթև Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register