ԻՆՉՊԵՍ ՆՎԱՃԵՑԻՆՔ ՍՄԲԱՏԱԲԵՐԴԸ (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

cover

Վայոց ձորի Վարդահովիտ գյուղում էինք, երբ արշավական փոքր խմբով որոշեցինք հասնել Սմբատաբերդ: Տեղաբնակ Վարդանը մեզ երկու տարբերակ առաջարկեց` մեքենայով հասնել մինչև Սմբատաբերդ, որը բնականաբար մենք մերժեցինք. չափացանց անհետաքրքիր էր… կարծես համակարգչային խաղում կեղծարարության կոդեր հավաքեիր: Երկրորդ տարբերակը` հասնել Եղեգիս, որտեղից պետք է 2.5 կիլոմետր բարձրանայինք լեռն ի վեր:

1

2

Վարդանի «Ուազիկով» բարձրացանք Եղեգիսի նեղ ու երկար ճանապարհներով` հասնելով համայնքի ամենաբարձ կետին, որտեղից այլևս մեքենայի ճանապարհ չկար: Հրաժեշտ տվեցինք Վարդանին և սկսեցինք բարձրանալ մեզ բացարձակապես անծանոթ արահետով:

3

Մեր թիմը շատ պատահական էր ձևավորվել: Բոլորս մասնակցում էինք «Արևորդի» բնապահպանական փառատոնին, որը տեղի էր ունենում հենց Վարդահովիտում: Կային ազատ ժամեր, հենց արշավների համար: Մեր թիմում էին` Արփինեն, Մարիանան, Գոհարը և ես` Գարեգինը: Հետևի ֆոնին երևում է Վարդանի սպիտակ «վիլիսը»:

4

Ոլոր-մոլոր ճանապարհներով բարձրանում էինք, Սմբատաբերդը ընդհանրապես չէր երևում: Արահետն ուրվագծված էր, և մենք պարզապես հետևում էինք բնական լանդշաֆտին ու մարդկանց ոտնահետքերով ձևավորված գծին:

5

6

Մեր միակ մեծ սխալը արշավի ժամի (16.00-ին մոտ էր) ընտրությունն էր: Արևը մեր կողքով էր քայլում, բայց գիտեինք, որ նրա ներկայությունը շուտով նվազելու է: Ահա մեր արահետից բացվող առաջին տեսարաններից. այս ճանապարհը տանում է մինչև «Արփա-Սևան» թունելը:

7

Ճանապարհին տեսանք սարդի այս զիլ ծուղակը: Տարօրինակ մորեխն էլ այս լուսանկարն անելուց վայրկյաններ առաջ ոտքիս վրա էր:

8

9

Եղեգիսից` Սմբատաբերդ տանող ճանապարհի ծաղիկները:

10

11

12

13

Սմբատաբերդը ուղղաձիգ կողերով լեռան գագաթին է: Մենք սկսել էինք Եղեգիսից, որոշակի բարձրությունից արդեն երևում է նաև աջ կողմի պատկերը:

14

Վերջապես երևում է Սմբատաբերդը:

15

16

17

18

Գեղեցիկ Սմբատաբերդը «նվաճած» մեր թիմը: Միայն տեղում ենք ծանոթանում: Մարիանան (Երևան) վեբ դիզայներ է, Գոհարը (Սիսիան) հոգեբան է, Արփինեն (Գյումրի) թարգմանիչ է և մարքեթոլոգ, ես էլ գյումրեցի ֆոտոլրագրող եմ:

19

Հ.Գ. Բոլորս զարմացած էինք Սմբատաբերդի ճանապարհին և հենց ամրոցի տարածքի մաքրությամբ: Հետագայում Արաբույնք գյուղից պատանիներ մեզ պատմեցին, որ պարբերաբար մաքրում են տարածքը, թեև այստեղ այցելողներն էլ առանձնապես չեն աղտոտում: Եթե լինեք Վայոց ձորում, անպայման այցելեք այս հնագույն ամրոցը, Արտաբույնքի կողմից մեքենայով էլ հնարավոր է մինչև մուտքի մոտ բարձրանալ, սակայն Եղեգիսի կողմից առանց մեծ դժվարությունների կարող եք արշավ ձեռարկել, ինչպես մենք արեցինք:

Պատմական ակնարկ

Սմբատաբերդը հիշատակվում է V դ. Վարդանանց պատերազմի առնչությամբ: Այն IX-XI դդ. պատկանել է Սյունաց գահերեց իշխաններին, ավելի ուշ` XIII դ., նվիրաբերվել Օրբեյլյան իշխաններին` Վայոց ձորը սելջուկներից ազատելու ընթացքում մատուցած ծառայությունների համար: Ղևոնդ Ալիշանի ենթադրությամբ` բերդի անունը կապվում է Սմբատ I Բագրատունու (890-914 թթ.) անվան հետ:

Նյութը պատրաստեց Գարեգին Ալեքսանյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register