ԲՈՎԱՁՈՐՈւՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՈւՐ ԵՆ ԽՄՈւՄ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

2

Նարէ Աթոյանը մայրաքաղաքից վերադարձել է Լոռու մարզի Բովաձոր գյուղ՝ չնայելով տեղի տարատեսակ խնդիրներին, անտեսելով դժվարությունները։  Չնայած երբ լսում ես խնդիրների ամբողջ շարքը, ապշում ես․ հնարավո՞ր է նման պայմաններում ապրել։ Փաստորեն՝ հնարավոր է։

Վերջերս համացանցում տարածվեց լրատվական կայքերից մեկի պատրաստած ռեպորտաժը, որտեղ Նարէն ու գյուղի մյուս բնակիչներն ահազանգում են՝ գյուղում ոռոգման ջուր են խմում, ստիպված են՝ այլ տարբերակ չկա։ Հենց խմելու ջրի մեջ լող են տալիս գորտերը, բայց, փաստորեն ուղղակի ընտրության հնարավորություն չունեն։

Որ գյուղերում  հաճախ նման խնդիրներ կան, ցավոք, սպասելի է, բայց մի՞թե հնարավոր է  նման  պայմաններում ապրել, չէ՞ որ չնայած նրան, որ գյուղի շատ տներ դատարկ են, բայց երեխաներ են մեծանում: Ի վերջո, մարդիկ ապրում, իսկ գորտերով լցված ջուրը պարզ է, որ կարող է տարատեսակ ինֆեկցիաների պատճառ դառնալ, որոնք կարող են  մարդու մարմին թափանցել հիմա, բայց գլուխ բարձրացնել անգամ տարիներ անց և արդեն սուր ինֆեկցիոն վիճակում։

Հարցը հռետորական է, Նարէի խնդրանքն է՝ հնարավորինս շատ տարածել Բովաձորի խնդիրն ու հնարավորինս արագ լուծել այն, չէ՞ որ ջուրը տարրական և խիստ կարևոր անհրաժեշտություն է։

Ահա «Ճամփորդին» ուղարկած կից տեսանյութը, որտեղ Նարէն ցույց է տալիս, թե ինչպես են խմելու ջուրը «թորում» ու օգտագործում։  

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register