ՍԵՔՍԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈւՄ ՃԱՊՈՆԻԱՅՈւՄ

1

Ճապոնիայի ամենահեղինակավոր բժշկական դպրոցներից մեկն ընդունել է, որ կանխամտածված կերպով փոփոխել է ընդունելության քննությունների արդյունքները մոտ մեկ տասնամյակ, որպեսզի սահմանափակի իգական սեռի ուսանողների քանակը, և ավելի շատ տղամարդ բժիշկներ լինեն:

Տոկիոյի բժշկական համալսարանը 2006 թվականից սկսած կեղծել է ընդունելության քննությունների արդյունքները: Այս մասին հայտնել են հետաքննության մեջ ներառված իրավաբանները՝ հաստատելով ճապոնական մեդիայում հայտնված վերջին նորությունները:

Դպրոցի ղեկավարությունը, որը սկզբում ժխտել էր նման մանիպուլյացիաների մասին տեղյակ լինելու փաստը, ի վերջո ընդունեց այդ փաստը և վստահեցրեց, որ նման բան հետագայում չի կրկնվի: Նշվեց նաև, որ հետադարձ կարգով կընդունի համալսարան նրանց, ովքեր այլ հավասար պայմաններում պիտի ընդունված լինեին: Դպրոցի ղեկավարությունը չմանրամասնեց, թե ինչպես է պատրաստվում դա իրականացնել:

Դպրոցի տնօրեն Տեցուկո Յուկիոկան մամուլին տված հարցազրույցում ասաց, որ սրտանց ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում համար այդ ամենը խնդիրներ է առաջացրել, և հասարակության վստահությունը չարաշահելու համար: Նա նաև ժխտեց, որ ներառված է եղել նման մանիպուլյացիաներում և իր տեղյակ լինելու մասին:

«Կարծում եմ, որ ժամանակակից հասարակության կանոններում նրբանկատության պակաս կա, քանի որ կանանց պետք չէ այլ կերպ վերաբերվել՝ ելնելեվ նրանց սեռից», – ասել է նա: Յուկիոկան ասել է, որ ընդունվելուց հետո կանանց այլկերպ չեն վերաբերվել, բայց ընդունել է, որ որոշ մարդիկ կարծում են, որ կանանց չէր թույլատրում վիրաբույժ դառնալ:

Մանիպուլյացիան բացահայտվել է, երբ սկսվել է հետաքննություն կրթության նախարարության աշխատակցի որդու նկատմամբ, ըստ որի, տղայի նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է եղել, որպեսզի դպրոցում հետազոտությունների համար միիջոցներ տրամադրվեն: Պաշտոնյան և դպրոցի նախկին ղեկավարը մեղադրվում են կաշառակերության մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ այս տարվա ընդունելության քննությունների ժամանակ դպրոցը իջեցրել է բոլոր դիմորդների առաջին փուլի գնահատականները 20%-ով, իսկ հետո ավելացրել առնվազն 20 միավոր բոլոր տղա դիմորդներին՝ բացառությամբ նրանց, ովքեր նախկինում ամենաքիչը 4 անգամ ձախողել էին քննությունը: Նման քայլեր արվել են տարիներով, քանի որ դպրոցը ցանկանում էր ավելի շատ տղամարդ բժիշկներ ունենալ: Բացատրվում է այս ամենը նրանով, որ կանայք հետագայում կդադարեցնեն կամ կկրճատեն իրենց կարիերան, երբ երեխա ունենան:

Պարզ չէ, թե քանի կնի է տուժել, բայց այս ամենը սկսվել է 2006  թվականից: Կրթության նախարարության պաշտոնյայի տղան 3 անգամ կտրվել է քննությունից, իսկ հետո ստացել հավելյալ 20 միավոր և անցել նվազագուն շեմը:

Իրավաբան Կենջի Նակաին ասել է, որ այս երևույթը «խորը սեքսիզմ» է: Հետաքննությունը կարծում է, որ դպրոցի նախկին տնօրենը գումար էր վերցնում որոշ ծնողներից՝ իրենց տղայի հանդեպ հատուկ վերաբերմունքի համար: Նակաին ասել է, որ հաշվետվությունը ներառում է միայն վերջին տարվա արդյունքները, քանի որ ժամանակը սուղ էր: Հետագա փորձաքննությունը դեռևս շարունակվում է:

Ճապոնուհիների շուրջ 50%-ը բաձրագույն կրթություն ունեն, որը աշխարհի բարձր արդյունքներից է, սակայն նրանք հաճախ են հանդիպում խտրականության աշխատանքի ժամանակ: Կանայք պատասխանատու են նաև տնային գործերի, երեխաների և տարեց բարեկամների խնամքի համար, մինչև տղամարդկանցից սպասում են աշխատանքին նվիրվածություն և երկար աշխատանքային ժամեր: Դրսում խնամքի ծառայությունները սահմանափակ են:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կին բժիշկները, որ ազգային բժշկական քննության արդյունքներից բավարար են ստացել կազմում է շուրջ 30% ավելի քան 20 տարի: Որոշ մասնագետներ կարծում են, որ մյուս համալսարանները նույնպես որոշակի սեռական խտրականություն են կիրառել կանանց նկատմամբ:

Այս բացահայտումները Ճապոնիայի աշխատատեղերւմ ծագած ինստիտուցիոնալ սեքսիզմի դեմ բողոքի կոչերին կշիռ են հաղորդել՝ խափանելով վարչապետ Շինզո Աբեի ջանքերը՝ ստեղծել հասարակություն, որտեղ «կանայք կարող են փայլել»:

Չնայած աշխատատեղերում կանանց քանակը մեծանում է, Ճապոնիան, ի համեմատություն այլ երկրների, քիչ է առաջ մղում կանանց բարձր պաշտոններում:  Շատ կանայք դժվարանում են աշխատանքի վերադառնալ երեխա ունենալուց հետո;

Կրթության նախարար Յոշիմասա Հայաշին ասել է, որ կանանց հանդեպ խտրականությունն անընդունելի է, իսկ նրանք կշարունակեն ուսումնասիրել բժշկական համալսարաններ ընդունվելու գործընթացներն ամբողջ երկրում:

Գենդերային հավասարության նախարար Սեիկո Նոդան ասել է, որ ծայրահեղական երևույթ է, որ համալսարանը չի թողել կանանց ընդունվել՝ կարծելով որ կին բժիշկների հետ աշխատելը դժվար է:

Ներկայացրեց Տիգրանուհի Գրիգորյանը

Աղբյուրը՝ www.theguardian.com 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register