ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ  ՉՎԱԽԵՑՈՂՆԵՐԸ

1

Ծանրամարտի Հայաստանի մինչև 20 և մինչև 23 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները մեծ ավարով վերադարձան Ալբանիայի Դուրրաս քաղաքից, որտեղ անցկացվում էր Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ընդհանուր առմամբ նվաճեցին 32 մեդալ, որից 18-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե:

Տարբեր քաշային կարգերում մեդալներ նվաճեցին Հրայր Հովհաննիսյանը(69 կգ քաշային կարգ, փոքր բրոնզ), Ժորժ  Եղիկյանը (77 կգ, փոքր բրոնզ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ, բրոնզե մեդալ, փոքր բրոնզ և փոքր արծաթ), Դավիթ Հովհաննիսյանը(85 կգ, արծաթե մեդալ, փոքր արծաթ), Կարեն Ավագյանը (85 կգ, փոքր բրոնզ), Սոնա Պողոսյանը(75 կգ, ոսկե մեդալ, երկու փոքր ոսկի), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ, ոսկե մեդալ, փոքր ոսկի, փոքր արծաթ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ, ոսկե մեդալ,երկու փոքր ոսկի), Տաթև Հակոբյանը (90 կգ, արծաթե մեդալ, երկու փոքր արծաթ), Արփինե Դալալյանը (90+, ոսկե մեդալ, երկու փոքր ոսկի), Սամվել Գասպարյանը (105 կգ, արծաթե մեդալ, փոքր ոսկի, փոքր բրոնզ),  Սիմոն Մարտիրոսյանը (105+, ոսկե մեդալ, երկու փոքր ոսկի), Գոռ Մինասյանը (գերծանր քաշային կարգ, ոսկե մեդալ, երկու փոքր ոսկի):

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշոնական կայքը: Նշենք նաև, որ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում այս տարիքային խմբի Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց` 433 կգ: Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում առաջին իսկ մոտեցմամբ  186 կգ բարձրացրեց` անհասանելի դառնալով մրցակիցների համար: Չբավարարվելով ձեռք բերածով նա հաջորդաբար գլխավերևում պահեց նաև 192 և 197 կիլոգրամանոց ծանրաձողերը: Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս էր նաև հրում վարժությունում (236 կգ):

Հատկանշական է, որ այս արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը Օլիմպիական խաղերում կդառնար չեմպիոն: Ռիոյի օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը զբաղեցրեց  2-րդ հորիզոնականը, իսկ առաջին տեղը զբաղեցրած Ռուսլան Նուրուդինովը արձանագրեց  431 կգ արդյունք:{

Գարեգին Ալեքսանյան /am}

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register