ԲՆՈւԹՅԱՆ ԼԱՎԱԳՈւՅՆ ԼՈւՍԱՆԿԱՐԻ ՄՐՑՈւՅԹ՝ NATIONAL GEOGRAPHICS- ԻՑ

11

Լուսանկարչական աշխատանքների մրցույթ

«National Geographics»-ն ազդարարում է 2017 թվականի բնության լավագույն լուսանկարների մրցույթի մեկնարկը: Ընդունվելու են կենդանական աշխարհ, լանդշաֆտ, երկինք, ստորջրյա բնություն խորագրերի համար ներկայացված լուսանկարչական աշխատանքներ: Հաղթողներին բացահայտելու են «National Geograghics»-ի ընթերցողները՝ դեկտեմբերի 1-11-ը կայանալիք ընտրության ընթացքում :

Յուրաքանչյուր խորագրում հաղթող ճանաչված լուսանկարի հեղինակն արժանանալու է  2,500 ԱՄՆ դոլար պարգևի: Ներկայացված բոլոր լուսանկարներից ամենաշատ ձայներ հավաքածն արժանանալու է 7,500 ԱՄՆ դոլար արժողությամբ գլխավոր մրցանակի: Հաղթող ճանաչված լուսանկարը տպագրվելու է պարբերականի հերթական համարում և հրապարակվելու է @NatGeo ինստագրամի էջում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է: Ցանկացողները մրցույթի մանրամասներին կարող են ծանոթանալ կազմակերպչի պաշտոնական կայքում այստեղ:

Լուսանկարը՝ Դիանա Մարկոսյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register