ԼԱՎ ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՌԱՔԻՉՆԵՐԸ

11

«YOUR  PHOTO STUDIO». նոր ստարտ-ափ հայկական շուկայում

Մինչև  կլուծվի ժապավենի ու ֆոտոխցիկի՝ աշխատել-չաշխատելու հարցը,   հարյուրավոր «սելֆիներ»  անմահանում  ու  խմբվում են հեռախոսներում։ Ցավոք իրականում՝ ոչ պահն է անմահանում, ոչ էլ գոնե թռչնակ է թռչում՝ ի հավերժացումն երջանիկ ակնթարթի։

«Your Photo Studio» ընկերությունը սկսել է  իրականացնել լուսանկարների տպման  և առաքման ծառայություն  Երևանում։ Այժմ լուսանկարներ կարելի է  ունենալ առանց տպարան այցելելու՝ խնայելով այդքան թանկ ժամանակը։ Կարելի է պատվիրել էլեկտրոնային եղանակով ու լուսանկարները ստանալ Երևանի ցանկացած կետում։

Լուսանկարչական ալբոմում ժամանակն ինչ-որ կետում կանգ է առել․ծնվում ես, մեծանում, մի քիչ էլ, և այլևս չկա գոյությանդ մասին վկայող և ոչ մի լուսանկար։Հորս՝ լուսանկարներ  ունենալու  անհրաժեշտության մասին  հորդորներն ու իմ  ծուլությունը շարժվում են զուգահեռ հարթություններում։ Կարևոր ավանդույթների  պահպանման  հիմնախնդիրը  դադարեց  հիմնախնդիր լինել 2016 թվականից, երբ Հայկ Նուրիջանյանն իր մի քանի ընկերների հետ ստեղծեց «Your Photo Studio»  ընկերությունը։

Հայկը խոստովանում է, որ ծրագիրն ի սկզբանե խիստ ռիսկային էր դիտարկվում: Ձեռնարկի կյանքի կոչման պարտադիր բաղադրիչը թիմ կազմավորելու  գործընթացն էր ։ Սակայն լուսանկարիչ պապի օրինակը, նպատակին հասնելու հետևողականությունն ու  ընկերակցության ոգին հարթում են բոլոր խոչընդոտները։ «Your Photo Studio»-ն առաջարկում է «կենդանացնել»  ակնթարթները, և դրանք   առաքել բնակարաններ՝ առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Պատվիրել կարելի է ինչպես վեբ-կայքի (yourphoto.am), այդպես էլ հեռախոսային հավելվածի(«YourPhoto` App Store»-ում և «Play Market»-ում) միջոցով։

Զուգահեռ  հարթությունները  հատվում  են, երբ   իրականանում  են ցանկությունները։  Մենք  առանց  տպարան գնալու  անմահացնում ենք ակնթարթները, հայրիկները  ժպիտով  լուսանկարները  տեղավորում  են ալբոմի մեջ, Հայկը զբաղվում է սիրելի աշխատանքով, իսկ ժապավենը, ֆոտոխցիկն ու թռչնակը մեկնում են անվերադարձ հանգստի։

Լուսանկարը՝ YourPhoto Studio

Մելինե Աբրահամյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register