11 ՄԵՏՐԱՆՈՑ «ԳՆԴԱԿԱՀԱՐՈւԹՅՈւՆ». ՎԻՃԱԿԱՀԱՆՈւԹՅՈւՆ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱՅՈՎ

3

Ինֆոգրաֆիկայում պատկերված է 1976-2016 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընթացքում իրացված տասնմեկմետրանոց հարվածների ուղղությունները: 40 տարվա ընթացքում տեղի է ունեցել  Աշխարհի 10 և Եվրոպայի 11 առաջնություն, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ փլեյ-օֆֆ փուլի 44 հանդիպման ելքը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածներով: * 44 խաղում գրանցվել է 434 հետխաղյա տասնմեկմետրանոց հարվածներ:  Հարվածների 75 տոկոսը հատել է դարպասային գիծը, 16 տոկոս դեպքերում դարպասապահը որսացել կամ ետ է մղել գնդակը, իսկ 9 տոկոս դեպքում գնդակը շեղ է ընթացել կամ դիպել է դարպասաձողին:

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայից՝ աջ վերին և ձախ վերին անկյուններ ուղարկած գնդակները գրեթե հնարավոր չի եղել ետ մղել: Կենտրոնական (վերին հատված) ուղարկած գնդակները դարպասապահներն ընդհարապես չեն որսացել՝ կամ գրանցվել է գոլ կամ էլ հարվածը բարձր է ստացվել(վրիպած):

1

P.S. Գլխավոր լուսանկարում 1994 թվականի առաջնությունում Իտալիայի հավաքականի առաջատար Ռոբերտո Բաջոն է: Նա չի իրացրել բրազիլացիների հետ եզրափակիչ խաղում վճռորոշ 11 մետրանոց հարվածը:

Աղբյուրներ՝ OPTA, The Economist 

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register