ԸՆՏՐՈՒԹՅԱՆ  ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. «ՌԵԱԼ» ԵՎ «ԲԱՐՍԵԼՈՆԱ»

1

Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլային պայքարը բնավ միայն խաղադաշտում չէ: Երկուսն էլ փորձում են ձեռք բերել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին` հաշվի առնելով իրենց խաղային փիլիսափայությունը: Թեև «Բարսելոնան» գնդակի վերահսկողությամբ, մրցակցին րոպե առ րոպե քամելու տակտիկա է բանեցնում, իսկ «Ռեալն» ընդհակառակը` պայթյունավտանգ, ֆանտաստիկ հակագրոհներով ֆուտբոլ է ցուցադրում, նրանք ժամանակ առ ժամանակ  նույն ֆուտբոլիստին են փորձում ձեռք բերել: Ստորև առանձնացրել ենք համաշխարհային մակարդակի այն աստղերին, որոնց երկու ակումբն էլ միաժամանակ ձգտել են ձեռք բերել:

Ալֆրեդո  դի Ստեֆանո («Ռեալ», 184.000 ֆունտի դիմաց) – Լեգենդար հարձակվողը 1953 թվականին երկու ակումբից էլ միաժամանակ առաջարկ ուներ, իսկ իր ակումբը` «Միլոնարիոսը», կատալոնացիների հետ նույնիսկ նախնական համաձայնության էր եկել: Այդուհանդերձ, հանճարեղ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռեալ», որից հետո Եվրոպայում մադրիդյան ակումբի 5-ամյա գերիշխանություն հաստատվեց: Դի Ստեֆանոն 308 գոլով «Ռեալի» պատմության երրորդ ռմբարկուն է: Նրանից առաջ են միայն Ռաուլը (323 գնդակ) և Կրիշտիանու Ռոնալդուն(364):

Յոհան Կրույիֆ («Բարսելոնա», 922.000 ֆունտ ստերլինգ) – Եվս մեկ լեգենդար հարձակվող, ով 1973 թվականին առաջարկ ուներ թե՛ «Ռեալից», թե՛ «Բարսելոնայից»: Նա ընտրեց երկրորդ տարբերակը հայտարարելով, որ զգում է` «Բարսելոնան» ավելին է, քան ակումբ»: Այդ պահին նրա համար վճարած գումարը համաշխարհային ռեկորդ էր: «Թռչող հոլանդացու» տեղափոխությունից հետո «Բարսան» 13 տարվա ընդմիջումից հետո չեմպիոն դարձավ` առաջնությունում «Ռեալին» հաղթելով 5:0 հաշվով: Այդ խաղը դարձավ ամենանշանակալի կլասիկոներից մեկը:

Դեյվիդ Բեքհեմ («Ռեալ», 29 միլիոն ֆունտ) – Իր ժամանակաշրջանի մեծանուն կիսապաշտպաններից մեկը 2003 թվականին «Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտայի նախընտրական քարոզարշավի «մեխն» էր: Սպասվում էր, որ Բեքհեմը կտեղափոխվի «Բարսելոնա», բայց նա անակնկալ հայտնվեց «Ռեալում»: 4 տարի անցկացնելով «Ռեալում» նա մեկ անգամ, իր վերջին` 2006-07 թթ.մրցաշրջանում կարողացավ նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը, որից հետո տեղափոխվեց «Լոս Անջելես Գելեքսի»:

2

Ռոնալդինյո («Բարսելոնա», 25 միլիոն ֆունտ) – Բեքհեմի հետ պայմանագիր կքնելու շանսը բաց թողնելուց հետո կատալոնական ակումբը տրանսֆերային շուկայում ավելի ագրեսիվ սկսեց գործել` հասնելով «ՊՍԺ»-ում հանդես եկող ծագող աստղ Ռոնալդինյոյի ձեռքբերմանը, ով նույնպես «Ռեալի» թիրախում էր: Ռոնալդինյոն դարձավ«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողներից մեկը: Նրա առաջնորդությամբ «Բարսան» երկու անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունում և 2006 թվականին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: 207 խաղում նա դարձավ 94 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ, իսկ նրա կախարդական խաղը մինչ այժմ վառ է մնում ֆուտբոլասերների հիշողության մեջ:

3

Նեյմար («Բարսելոնա», 71 միլիոն ֆունտ)-  Ներկայիս ամենատաղանդավոր բրազիլացու համար «Բարսելոնան» վճարեց ահռելի գումար, թեև «Ռեալը»  թե՛ Նեյմարին և թե՛ նրա ակումբին` «Սանթոսին» ավելի մեծ գումար էր առաջարկում: Նեյմարը նշեց, որ սրտի թելադրանքով ուզում է միանալ «Բարսելոնային», որի կազմում 2015 թվականին նվաճեց և՛ Իսպանիայի առաջնությունը, և՛ գավաթը, և՛ Չեմպիոնների լիգայի գավաթը: Անցկացրած 2013-2017 թթ. ընթացքում Նեյմարը դարձավ 105 գոլի հեղինակ: Անցած ամռանը նա 200 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց «ՊՍԺ», իսկ ներկայումս պտտվող շշուկների համաձայն` մոտ ապագայում վերադառնալու է Իսպանիա, այս անգամ արդեն` «Ռեալ»:

4

Գարեգին Ալեքսանյան  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register