2018-Ի ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆԻՑ ԴՈւՐՍ ՄՆԱՑԱԾ 8 ԼԱՎԱԳՈւՅՆՆԵՐԸ

8

Ընդամենը 9 օրից մեկնարկում է Աշխարհի 2018 թվականի ֆուտբոլի առաջնությունը: Ռուսաստանում տեղի ունեցող մրցաշարին մասնակցելու է աշխարհի տարբեր անկյուններից որակավորված 32 հավաքական: Յուրաքանչյուր ընտրանի հայտավորում է 23 խաղացող: Բնականաբար, բազմաթիվ հրաշալի խաղացողներ դուրս են մնում հայտացուցակներից: Օրինակ՝ Ֆրանսիայի հավաքականը կարող էր ամենաքիչը 4 գրեթե հավասարազոր թիմ ներկայացնել, որոնք բոլորն էլ կպայքարեին եզրափակիչ դուրս գալու համար: Նույնը կարելի է ասել Բրազիլիայի, Իսպանիայի հավաքականների համար:

Վերջնական կազմում ընգրկվել-չընդգրկվելը մի շարք գործոններից է կախված. անցկացրած մրցաշրջանում ֆուտբոլիստի ցուցադրած խաղը, տվյալ պահին մարզավիճակը, տվյալ խաղացողի խաղային որակներին և մարզչի ընտրած տակտիկական սխեմայի անհամապատասխանությունը, երբմեն՝ անձնական հաշիվները մարզչի և ֆուտբոլիստի միջև, ստացած վնասվածքը և այլն: Ինչպես տեսնում եք՝ պատճառները բազմաթիվ են:

Այնուհանդերձ, հատկապես աշխարհի առաջնությանը նախորդող մրցաշրջանում ֆուտբոլիստները ջանում են ցուցադրել իրենց ամենա-ամենա արդյունավետ խաղը, զերծ մնալ վնասվածքներից և լավագույն մարզավիճակով մոտենալ թանկագին ամառային արձակուրդը գրեթե մեկ ամսով նվազեցնող մրցաշարին: Ինչո՞ւ: Քանի որ աշխարհի առաջնությունն ահավասիկ ամենակարևոր մրցաշարն է յուրաքանչյուր ֆուտբոլիստի խաղային կարիերայում:

Այժմ անդրադառնանք 8 հանրաճանաչ ֆուտբոլիստի, որոնց հավաքականները նվաճել են առաջնությանը մասնակցելու ուղեգիր, սակայն նրանք չեն մեկնելու Ռուսաստան: Մինչդեռ անկասկած կմասնակցեին մրցաշարին, եթե այն անցկացվեր ոչ թե այս, այլ՝ անցած ամառ:

Տիմուե Բակայոկո (Ֆրանսիա)

«Մոնակոն»  2016/17 թթ. մրցաշրջանը ֆանտաստիկ անցկացրեց՝ նվաճելով Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը և հասնելով Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ: Այդ տաղանդավոր թիմի միջին գիծը տնօրինում էր հենց Բակայոկոն: Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամն էլ նրան բնութագրեց որպես «կատարյալ կիսապաշտպան»: Մինչդեռ անցած ամառ Բակայոկոյի՝ «Չելսի» տեղափոխությունից հետո նրա խաղի որակն ընկավ, ինչ հետևանքով 24-ամյա խաղացողը դուրս մնաց հայտացուցակից:

1

Նիկլաս Բենդտներ (Դանիա)

Անցած տարի նորվեգական «Ռոսենբորգ» տեղափոխությունից հետո համաշխարհային ֆուտբոլի «Լորդի» ֆուտբոլային կարիերան վերածնուդ ապրեց: Բենդտները վերգտավ իր դիպուկությունը և 29 խաղում 19 գոլի հեղինակ դարձավ, իսկ իր թիմը 25-րդ անգամ նվաճեց Նորվեգիայի չեմպիոնի կոչումը: Այս ընթացքում նա սկսեց կրկին պարբերաբար հրավիրվել հավաքական և անկասկած կմեկներ աշխարհի առաջնություն, եթե այն անցած տարի անցկացվեր, իսկ այս տարի նա բաց է թողնելու կարևոր մրցաշարը աճուկի լուրջ վնասվածքի պատճառով:

2

Քրիստիան Բենտեկե (Բելգիա)

Ոչ վաղ անցյալում Բենտեկեն Բելգիայի հավաքականի մեկնարկային կազմին հավակնող հարձակվող էր: Նա և Ռոմելու Լուկակուն պայքարում էին կրակագծում հանդես գալու համար: Անցած մրցաշրջանում Բենտեկեն վերջապես վերգտել էր իր լավագույն խաղը և «Քրիստալ Փելեսի» կազմում 36 խաղում դարձել էր 15 գոլի հեղինակ: Մինչդեռ այս մրցաշրջանում նա կորցրեց վստահությունը և 31 խաղում ընդամենը 3 գոլի հեղինակ դարձավ: Արդյունքում՝ Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտացուցկից դուրս թողեց 27-ամյա ամրակազմ հարձակվողին:

3

Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա)

Իսպանիայի հավաքականի վետերանը(թեև ընդամենը 31 տարեկան է) անփոփոխ մասնակցել էր գլխավոր ընտրանու վերջին 6 կարևորագույն արշավներին(Աշխարհի առաջնություն՝ 2006 թ., 2010 թ., 2014 թ. և Եվրոպայի՝ 2008 թ., 2012թ. և 2016 թ. առաջնություններ): Այնինչ Ֆաբրեգասը չի մեկնելու Ռուսաստան գլխավոր մարզիչ Ժուլեն Լոպետեգիի որոշմամբ, ինչը մեծ անակնկալ չէ: Ֆաբրեգասն այս մրցաշրջանում իրեն նման չէ, մինչդեռ անցած խաղաշրջանում հրաշալի հանդես եկավ՝ 29 խաղում դառնալով 12 գոլային փոխանցման հեղինակ և մեծապես օգնելով «կապույտներին» հաղթել Անգլիայի առաջնությունում:

4

Լորան Կոսելնի (Ֆրանսիա)

Խաղային կարիերայի գագաթնակետին գտնվող կենտրոնական պաշտպանի բախտը վերջերս հաճախ չի բերում: Անցած ամռանը նա հայտարարեց, որ Ռուսաստանում աշխարհի առաջնությունից հետո ավարտելու է միջազգային կարիերան: Դժբախտաբար «Արսենալի» պաշտպանության հենասյունը աքիլեսյան գարշապարի լուրջ վնասվածք ստացավ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում և ստիպված է բաց թողնել աշխարհի առաջնությունը: Հաստատապես, նա կլիներ մեկնարկային կազմի խաղացող, եթե աշխարհի առաջնությունն անցկացվեր անցած ամառ:

5

Ալեքսանդր Լակազետ (Ֆրանսիա)

Անցած մրցաշրջանում Լակազետը փայլուն անցկացրեց՝ 45 խաղում դառնալով 37 գոլի հեղինակ, որից հետո ավարտվեց իր և «Լիոնի» 14-ամյա ուղին. Լակազետը խոշոր գումարի(41.5 միլիոն եվրո) դիմաց տեղափոխվեց «Արսենալ»: Այս մրցաշջրանում 27-ամյա ճարպիկ հարձակվողը 37 խաղում 17 գոլի հեղինակ դարձավ, ինչն իր անձնական վիճակագրության  տեսանկյունից ամենացածր ցուցանիշն էր 2012/13 թթ. մրցաշրջանից հետո:

6

Ադամ Լալանա (Անգլիա)

2013 թվականին նշելով նորամուտը Անգլիայի հավաքականում՝ Լալանան մշտապես հրավիրվել է ընտրանի: Անցած մրցաշրջանը իրավմամբ լավագույնն էր Լալանայի համար, նա փայլում էր «Լիվերպուլի» կազմում և անկասկած կիրականացներ իր՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու երազանքը, եթե այն անցած ամռանը տեղի ունենար: Սակայն այս մրցաշրջանն անհաջող դասավորվեց կիսապաշտպանի համար՝ գլխավորապես վնասվածքների պատճառով:

7

Պեդրո (Իսպանիա)

Իսպանիայի հավաքականի հավատարիմ «զինվորը» չի կռվելու Ռուսաստանի խաղադաշտերում՝ անցկացրած անհաջող մրցաշրջանի հետևանքով: Ավարտված մրցաշրջանում «Չելսիի» կազմում Պեդրոն ընդամենը 1521 րոպե է անցկացրել, 4 գոլ և 2 գոլային փոխանցում է կատարել, ինչն իր ամենացածր ցուցանիշն է 2009/10 թթ. խաղաշրջանից ի վեր:

8

Գարեգին Ալեքսանան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register