ՆՈՐԱԹՈՒԽ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ

2

ՖԻԴԵ-ն 88-րդ Կոնգրեսի ընթացքում Հայկ Մարտիրոսյանին, Մանուել Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս: Ռաֆայել Բակունցին՝ միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելու համար Սոնա Ասատրյանին միանգամից շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում:

3

Նշենք, որ Ստեփանակերտի շախմատի դպրոցի սան Մանուել Պետրոսյանը մեկ տարի առաջ Ռուսաստանի Դաշնության Խանտի Մանսիյսկ քաղաքում նվաճել էր մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը:

Smart-2

Միևնույն ժամանակ մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումն էր նվաճել Հայկ Մարտիրոսյանը: Արման Միքայելյանը 2015 թվականի Հայաստանի բարձրագույն խմբի արծաթե մեդալակիր է: Այսպիսով, Հայաստանն այժմ ունի 41 միջազգային գրոսմայստեր:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register