ՖԻՖԱ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑԱՆԿ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ԱՆԿՈւՄԸ

1

ՖԻՖԱ-ն այսօր ներկայացրել է ֆուտբոլի հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոնը` Գերմանիայի հավաքականը: Երկրորդ տեղում է Բրազիլիայի հավաքականը, երրորդում` Բելգիայի ընտրանին: Լավագույն տասնյակին կարող եք ծանոթանալ ստորև.

1abzac

Լավագույն տասնյակում ներկայացված հավաքականներից միայն Չիլին է, որ չի մասնակցում աշխարհի առաջնությանը: Մասնակից հավաքականներից ամենացածր արդյունքն ունի մրցաշարի կազմակերպիչը` Ռուսաստանի հավաքականը, որն այժմ զբաղեցնում է 70-րդ տեղը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է նահանջել վարկանիշային ցանկում` 2016 թվականի նոյեմբերից հետո գրանցելով ամենացածր արդյունքը: Այժմ մեր հավաքականը 100-րդ տեղում է: 2017 թվականի ապրիլին մեր հավաքականը 67-րդ տեղում էր, սակայն դրանից հետո անընդհատ զիջել է դիրքերը:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ունեն հետևյալ արդյունքները. Մակեդոնիա` 71-րդ հորիզոնական, Լիխտեյնշտեյն` 180-րդ հորիզոնական, Ջիբրալթար` 195-րդ հորիզոնական:

Մեր հարևաններից Վրաստանի հավաքականը 96-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը` 105-րդ տեղում (ընդ որում՝ գրանցելով մեկ ամսվա ընթացքում ամենաբարձր թռիչքը` 21-րդ հորիզոնականով), Իրանը` 37-րդ հորիզոնականը, իսկ Թուրքիան` 38-րդ:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register