ԲԼՈՒՄԲԵՐԳԻ ԻՆԴԵՔՍԻ ԿԱՆԽԱՏԵՍՈւՄՆԵՐԸ

1

Օր օրի աճող գները գործազրկության աճից է՛լ ավելի սարսափելի գլոբալ տնտեսական վտանգներ կարող են պարունակել 2018-ում: Ինֆլյացիայի և գործազրկութայն սպասումներն ամփոփող Բլումբերգյան ինդեքսի համաձայն՝ աշխարհի «ամենաթշվառ» տնտեսության կոչումն արդեն չորրորդ տարին է, ինչ ատամներով պահում է Վենեսուելան: Ավելին՝ հիպերինֆլյացիայի պատճառով Վենեսուելան վստահորեն ամրապնդեց առաջատարի իր դիրքը:

2017 թվականի համեմատ՝ տնտեսության տխուր իրավիճակը նկարագրող ինդեքսի ցուցանիշն ավելի քան երեք անգամ աճել է 2017 թվականի ցուցանիշի համեմատ: Ցածր ցուցանիշով, ինչը նշանակում է բարձր վարկանիշ, այս դասակարգման ակնհայտ առաջատարներն են Թայլանդը և Սինգապուրը: Վերջին տարվա ընթացքում կարծես թե ճիշտ ուղղու վրա է ընկել Մեքսիկան: Ավելի կառավարելի ինֆլյացիայի շնորհիվ Մեքսկան բարելավեց իր երկրի տնտեսության հեղինակությունը: Իսկ Ռումինիայում չկարողացան հավուր պատշաճի վերահսկել ինֆլյացիան և մեծապես վատացրեցին ազգային տնտեսության ցուցանիշները:

Բլումբերգի այս ինդեքսի կոնցեպտը ենթադրում է, որ երկրում ինֆլյացիայի և գործազրկության մակարդակները պետք է նկարագրեն այդ տնտեսության մասնակիցների տրամադրությունը: Հարկ է նշել, որ միշտ չէ, որ ինֆլյացիայի բացակայությունը կամ գործազրկության ցածր մակարդակը վատ նշաններ են: Ինֆլյացիայի երկարատև բացակայությունը կամ չափից շատ ցածր տեմպը կարող է խոսել անգնողունակ սպառողների մասին, իսկ գործազրկության ցածր մակարդակն էլ, օրինակ, կարող է կաշկանդել ավելի լավ աշխատանքի անցնել ցանկացող մարդկանց:

Բլումբերգի այս ինդեքսը նպատակ ունի վեր հանելու տնտեսական գլոբալ տրամադրությունները: Չնայած Վենեսուելայի և մի քանի այլ երկրների ձախողումներին՝ 2018-ի ընդհանուր պատկերը շարունակում է պայծառ և խոստումնալից մնալ:

Թարգմանությունը՝ Արարատ Սահակյանի

Աղբյուրը՝ www.bloomberg.com 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register