ԻՐԱԿԱ՞Ն Է ԱՐԴՅՈՔ  ԳՆԱՃԸ

2

Կենտրոնական Բանկի  կողմից 2018 թվականի փետրվարի 2-ին տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ 2018 թվականի հունվարին գնաճը կազմել է 2.7%՝ գրեթե նույն ցուցանիշը, որ արձանագրվել էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, իսկ 12-ամսյա գնաճը ամսվա վերջում կազմել է 2.7%՝ ավելի մոտ գնաճի թիրախային 4%-ին (+/- 1.5%):

Համեմատելով 2016-ի տարեկան ցուցանիշների հետ՝ այս տարվա արդյունքները վկայում են, որ երկիրն ազատվել է գնանկման 1.4%-անոց ճնշումից: Այնուամենայնիվ, հարցն այն է, թե արդյո՞ք գնաճն իսկապես գոյություն ունի: Այս հարցին պատասխանելու համար ավելի խորը ուսումնասիրության է կատարվել՝ համեմատելու համար վերջին երկու տարվա ամսական գնաճի տվյալները PriceStats-ի ինդեքսով, որը մշակված է որպես սպառողական զամբյուղի միջին տոկոսային գների փոփոխություն:

 

1

Պաշտոնական գնաճի և սպառողական զամբյուղի ապրանքների գների մասին տվյալները վերցվել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ): Արդյունքները որոշ չափով հակասում են գրաֆիկի որոշակի միջակայքերում: Մասնավորապես, ըստ PriceStats-ի 2017-ի մայիսից սեպտեմբեր ընկած հատվածում գները նվազել են, մինչդեռ պաշտոնական ամսական գնաճը կազմել է 1.5%: Այսպիսով, եթե գների փաստացի մակարդակը չի աճել, ավելին՝ նվազման միտում է ունեցել, ապա պետք է այս 2.7%-ը գնաճ անվանենք:

Վերջին տարիներին Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստանում՝ գնաճը անկման միտումներ է դրսևորում: 2017 թվականին միջին տարեկան գնաճը կազմել է 3.7%, ավելի քիչ, քան 2016-ի 5.7%-ը:Ակնհայտորեն, գների մակարդակը ուղղակիորեն կապված է տնտեսական աճի հետ: Տնտեսության, սպառման վերականգնման շրջանում, մասնավորապես 2017 թվականին, նախորդ տարվա գրեթե զրոյական աճի (0.2%) պայմաններում, կարելի է ենթադրել, որ գնաճ գոյություն չունի:

Վերջին շրջանի որոշ ապրանքատեսակների գների աճը կարելի է վերագրել գնի մաս կազմող անուղղակի հարկերին (դրանք են ակցիզային հարկը, ԱԱՀ-ն, ներմուծման մաքսը և այլն): Այս հարաբերություններն ավելի լավ հասկանալու միջոց են առանձին ապրանքների գներն ու ակցիզային հարկի դինամիկայի ուսումնասիրությունը: Մի բան հստակ է. Հայաստանի Կենտրոնական Բանկը՝ գների կայունության ապահովման և ներքին  ու արտաքին շուկայի անբարենպաստ միջավայրում գնաճի վերահսկման գործում արդյունավետ աշխատանք է կատարել:

Գայանե Սարգսյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register