ԳՅՈւՄՐԻԻ ՍԵՎ ԲԵՐԴԸ. ՖՈՏՈՇԱՐՔ

4

Գյումրիի Սև բերդը քաղաքի պատմամշակութային կարևոր կենտրոններից է: Ժամանակին ռազմական կարևոր նշանակություն ունեցած կառույցն այսօր ոչ միայն գյումրեցիների, այլև քաղաք այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից է:

5

Շենքը կառուցվել է 1830-ական թվականներին Նիկոլայ Առաջինի որոշմամբ։ Այն եղել է պաշտպանական կառույց և կոչվել է Սև ղուլ (Սև բերդ)։ Բերդի ստորգետնյա ուղիները տանում են դեպի «Մայր Հայաստան» հուշարձան և Կարմիր բերդ։

Սև բերդի կենտրոնում մեծ կլոր բեմն է՝ հարմար տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: Դահլիճը ներկայումս կարող է տեղավորել մինչև 1500 հյուրի:

Երկրորդ հարկում սենյակներ են՝ առաջին հայացքից հարմար հանգստի կամ սնվելու համար: Երկրորդ հարկի շրջանաձև պատին օթյակներ են:

4

Բերդի նկուղային հարկում 30 մետր խորություն ունեցող ջրհորն է, որը կիրառվել է զինվորների կողմից՝ պաշտպանական գործողությունների ժամանակ: Սև բերդից դուրս սուրբ սեղանն է, որը պատրաստվել է 2016 թվականին, երբ Հռոմի պապը Գյումրի էր այցելել։ Սեղանը տեղադրված է բեմ-խորանի  մեջտեղում։ Խորանի պատերին փակցված են այդ օրն արված լուսանկարները։

1

Բերդի վերնահարկը պակաս տպավորիչ չէ: Այստեղից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի քաղաքի տարբեր հատվածներ։

2

3

Լուսանկարները՝ Տաթևիկ Սարգսյանի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register