Առևտրային պատերազմները առաջացնում են համաշխարհային պատերազմներ: Ի՞նչ կլինի այս անգամ

1522934659535

Կարող ենք վստահ ասել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համոզմունքը, թե «առևտրային պատերազմները լավն են և հաղթելը հեշտ է» հակասում է տնտեսական և պատմական դոկտրինաներիին, քանի որ երկուսի արդյունքում էլ ոչ մի կողմ չի հաղթում,  բոլորը պարտվում են երկկողմանի կործանարար պատերազմում:

Ներգրավված երկրներում նյութական կորուսներից բացի ավելի վատ բաներ էլ կարող են լինել: Մինչ մի երկիրը կփորձի մյուսին ոչնչացնել՝ թիրախավորելով տնտեսությունը, ոչ թե ռազմական ուժերը, պատմությունը սովորեցնում է, որ ազգերի միջև առճակատում է սկսվում:

Այս առևտրային պատերազմում առաջին փամփուշտներն արդեն բաց են թողնվել, երբ ԱՄՆ-ն և Չինաստանը պատժիչ 25%-անոց տուրքեր են կիրառել դիմացինի 34 միլիարդ ԱՄՆ դոլարի համարժեք կարողության վրա: Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Պեկինը նահանջելու միտում չունեն:

trade-war

ԱՄՆ տուրքերը նախատեսված են մոտ 200 միլարդ ԱՄՆ դոլարի համարժեք ներմուծված ապրանքների համար, չնայած Թրամփը սպառնում է, որ կբարձրանան մինչև 500 միլիարդ ԱՄՆ դոլար: Դա գրեթե հասնում է ԱՄՆ-Չինաստան նախորդ տարվա առևտրի ծավալին: Միևնույն ժամանակ նույն մաշտաբի և ինտենսիվության պատասխան քայլ է արել նաև Պեկինը:

Թրամփը կրակոցներ է ուղարկել նաև Ամերիկայի հիմնական առևտրային գործընկերների և հետպատերազմյան առևտրային համագործակցության դաշնակիցներ՝ Կանադայի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Գերմանիայի նկատմամբ:

Այս իրադարձությունները ոչնչացրել են Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում շուրջ 20 տարի զարգացած առևտրային հարաբերությունների համակարգը:

Կան բազմաթիվ պատմական օրինակներ, երբ առևտրային խնդիրները ավելացնում են երկրների միջև լարվածությունը: Նման կռիվները տանում են տնտեսական ճգնաժամերի, լարվածությունը ավելացնում քաղաքական և սոցիալական ճգնաժամերում և վերջապես առաջացնում պատերազմներ:

Լայնամասշտաբ սռևտրային պատերազմը մաքսային և արժութային պատերազմների կոմբինացիա է: Գործնականում, արտահանող երկրները, ի պատասխան բարձրացրած մաքսատուրքերի, դիմում են արժութային մանիպուլյացիաների, որոնք ուղղված են իրենց գումարի արժեքը էժանացնելուն, որպեսզի փոխհատուցեն մաքսատուրքերի ազդեցությունը:

Բայց առևտրային գործընկերների միջև մրցակցային արժեզրկումը արժութային պատերազմը դարձնում է անիմաստ: Հենց երկրները գիտակցում են, որ արժութային պատերազմները չեն աշխատում, նրանք դիմում են առևտրի խոչընդոտման համար հասանելի բոլոր միջոցներին: Սա ակնհայտ է ԱՄՆ-Չինաստան առևտրային զարգացող թշնամանքից: Յուանների նվազումը վերջին ամիսներին առաջացնում է վախ, որ չինական քաղաքականություն մշակողները դիտավորությամբ արժույթի ճգնաժամ են առաջացնում, որպեսզի կոմպենասցնեն ԱՄՆ մաքսային արշավները:

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երկրների մեծամասնությունը որդեգրել էին դասական ոսկե ստանդարտը՝ կցել արժույթը ոսկուն, որպեսզի առևտուրը սահուն լինի: Սակայն, 1913թվականից սկսած, երկրները սկսեցին կասեցնել այս համակարգը, քանի որ նրանք արժեզրկում էին իրենց արժությները, որպեսզի կարողանանք մրցակցել արտահանման շուկաների մաքսային պատերազմներում:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը սկիզբ դրեց առաջին համաշխարհային արժութային պատերազմին, որը սկսվեց 1921 թվականին Վեյմարում (Գերմանիա), շարունակվեց Ֆրանսիայում 1925-ին: Արդյունքում, բոլոր խոշոր տնտեսությունները խառնվեցին՝ արժեզրկելով իրենց արժույթները:

1930 թվականին Հերբերտ Հուվերի ստորագրված օրենքի պատճառով արժութային պատերազմը ավելի խորացավ, իսկ Մեծ դեպրեսիան ավելի մեծ թափ առավ: Պաշտպանողական օրենքը մաքսսատուրքեր բարձրացրեց ավելի քան 20000 տեսակ ներմուծվող ապրանքի համար և արձագանք առաջացրեց ԱՄՆ շատ գործընկերների համար:

Առևտրային պատերազմը վառ էր պահում ազգայանամոլությունը և ատելությունը մարդկանց մոտ և ի վերջո, ինչպես փաստեր են ցույց տալիս, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ դարձավ:

Պարզ է, որ ներկայիս ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը ավելի է լավածությունը մեծացնում աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների և քաղաքական հակառակորդների միջև, քանի որ Հարավային եւ Արեւելյան Չինական ծովերի  եւ Թայվանի վերաբերյալ ծովային խնդիրներում դիակայությունները այս երկու երկրների միջև մեծանում են:

Պատմությունը հաճախ է կրկնվում, եթե մենք չենք սովորում նրանից: Երկու առևտրային պատերազմներ 80   և 100 տարի առաջ բոցավառեցին երկու համաշխարհային պատերազմ: Կարո՞ղ է նման աղետ պատահել կրկին:

Թարգմանություն՝ Տիգրանուհի Գրիգորյանի

Նյութի սկզբնաղբյուր՝ https://www.scmp.com/comment/insight-opinion/united-states/article/2155565/trade-wars-cause-world-wars-history-shows-will

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register