ՀՈւՍԱԴՐՈՂ ԼԱՎԱՏԵՍՈւԹՅՈւՆ

1

Տարին  իր  փեշերը հավաքեց, եկել է հաշիվները կլորացնելու ժամանակը:  Ամեն  մեկն՝ իր համար, երկիրը՝  բոլորի: Իհարկե, ամեն  ընտանիք  իր բյուջեն, ծախսերն  ու  եկամուտներն  ունի  ու, ըստ ամենայնի, երկրի մասին մտածում է ելնելով սեփական իրավիճակի դիտարկումներից: Իսկ  ինչպես  տարին փակեց երկիրն  իր տնտեսությամբ. Ինչ արդյունքով,   որ  ոչ  այնքան  տեսանելի, սակայն  իրականում  իր ազդեցությունն ունի յուրաքանչյուր ընտանիքի  վրա: Տարեվերջին տնտեսական  ատյաններից հուսադրող լուրեր հասան հանրությանը. վերջին  յոթ-ութ  տարվա ճգնաժամային ու հետճգնաժամային տարիներից հետո առաջին անգամ տնտեսական աճը հասնում է  յոթ տոկոսի: Սա  նշանակում  է,  որ տնտեսությունը  սկսում  է ամրանալ, կայուն աճի համար հուսալի նախադրյալներ ստեղել: Առնվազն մի   քանի տարվա  նման  աճ է  անհրաժեշտ, որպեսզի  շարքային քաղաքացին  իր մաշկի ու  ընտանեկան  բյուջեի վրա  զգա  զարգացման բարերար շունչը:Մինչ այդ փորձենք  հասկանալ, թե ինչ դրական ազդակներ ունի մեր տնտեսությունն ու ինչ մեսիջներ են հասնում  հասարակությանը:

 Վերջին  տարիներին մեր տնտեսության հիմնական շարժը առևտրի ոլորտում  էր, ընդ  որում՝  ներմուծման  վրա  հիմնված առևտրի: Մայրաքաղաքում   քանակապես  ու  որակապես  աճեցին սուպերմարկետներն ու մոլերը, դրանք անգամ մարզեր հասան: Ուրախալի էր, որ այդ ֆոնին արդյունաբերական առանձին ճյուղեր սկսեցին  աշխուժանալ. խոսքը  ոչ միայն  ավանդական   դարձած հանքարդյունաբերության մասին է, այլև՝ տեքստիլի, ծառայությունների ու  սպասարկման  նոր ուղղությունների, վերամշակող ձեռնարկությունների: Տեքստիլը՝  նոր ձեռնարկությունների  ստեղծմամբ արտահանման  մեծ հայտ է ներկայացնում:

Վերամշակող ձեռնարկությունները ևս արտաքին շուկային ուղղված աճ գրանցեցին: Վերջին  տարիներին  բազմիցս  քննարկվող  տնտեսական  ազատ գոտիների գաղափարը միս ու արյուն առավ, մեկնարկը Մեղրիից եղավ:Սա   հեռանկարային է,   քանի  որ  հայ-իրանական   գործարար կապերն արդեն իսկ հաջողությամբ ամրագրված են:Այս տարի ներդրումային դաշտում մեծ տեղաշարժ եղավ. Չնայած ընտրական տարիները  տնտեսական ակտիվությամբ երբեք  աչքի  չեն  ընկել,սակայն  այս   տարին  բացառություն   եղավ.  Վարչապետի հայտարարած՝  լայնածավալ  ներդրումների  մեկնարկն   անձամբ կառավարության  ղեկավարն ազդարարեց՝ Գյումրիում ընտանեկան   խոշոր նախագիծ ֆինանսավորելով:Հետևեցին մի քանի խոշոր նախագծեր ևս: Այս ամենն է, որ միասին փոխեցին  տնտեսական  աճի պատկերը, դրական     ազդակներ հաղորդեցին տնտեսությանը:Եթե այս միտումները շարունակվեն, եկող տարվանից, վստահ եմ,կընդլայնվի ներդրումային դաշտը, նոր ուղղություններ էլ  կհայտնվեն:Հայաստանը  մեծ  ներուժ, ստեղծարար  միտք   ու կարողություններ  ունեցող  երկիր  է, որոնք հրաշալի արդյունք կարող են ապահովել: Մնում է, որ բարենպաստ  գործոնները  կայունանան  և  մեր   տնտեսությունը կայուն զարգացման ափ հասնի՝ մեզնից յուրաքանչյուրի ջանքերով: Ամեն մեկն  իր տեղում վստահաբար կարող է իր չափով նպաստել դրան:

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register