ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մարդիկ և մասնագետները մշտապես բանավիճում են քաղաքական հեղափոխությունների տնտեսական կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքների վերաբերյալ: Դեռևս չփորձելով բացել հետհեղափոխական տնտեսական աճի կամ անկման վրա ազդող բազմաթիվ գործոնների կծիկը այս համարում ձեր ուշադրությանը կներկայացնենք վերջին 20 տարիների ընթացքում տեղի ունեցած 10 հեղափությունների տնտեսական հետևանքները նկարագրող աղյուսակը:
Աղյուսակում ներկայացված են հետևյալ հեղափոխությունները.
-
1998 թվականի Ինդոնեզական հեղափոխությունը, որի արդյունքում «գահընկեց» արվեց շուրջ 32 տարի իշխանության գլուխ կանգնած նախագահ Մուհամմադ Սուհարտոն:
-
1998-1999թթ. Գվինեա Բիսաուի շուրջ մեկ տարի տևած քաղաքացիական պատերազմը, որի արդյունքում երկրում իշխանափոխություն եղավ:
-
2001 թվականի Արգենտինական հեղափոխությունը, երբ զանգվածային անհնազանդության, անկարգությունների և ցույցերի արդյունքում հրաժարական տվեց կառավարությունը և երկու ժամանակավոր նախագահներ:
-
2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած վարդերի հեղափոխությունը, որի արդյունքում պաշտոնանկ արվեց նախագահ Է. Շեվարնաձեն:
-
2004-2005 թվականների Ուկրաինայում տեղի ունեցած նարնջագույն հեղափոխությունը, երբ ժողովուրդական ցույցերի արդյունքում վարչապետի ընտրության ձայների վերահաշվարկ կատարվեց և վարչապետ ճանաչվեց Վիկտոր Յուսչենկոն:
-
2005 թվականին Կիրգիզիայում տեղի ունեցած կակաչների հեղափոխությունը և 2010 թվականին կատարված երկրորդ հեղափոխությունը:
-
2010-2011 թվականին Թունիսիայում տեղի ունեցած հեղափոխությունը, որը արաբական գարուն անունը կրող շղթայական հեղափոխոյուններից առաջինն էր:
-
2011 թվականին Լիբիայում և Եգիպտոսում տեղի նեցած հեղափոխությունները
Որպես երկրի տնտեսական վիճակը նկարագրող գլխավոր ցուցանիշ ընտրվել է դոլարով արտահայտված մեկ շնչի հաշվով հաշվարկված ՀՆԱ-ն հեղափոխությունից մեկ տարի առաջ, մեկ, երեք, հինգ և տասը տարի հետո: Տվյալները վերցվել են ԱՄՀ պաշտոնական կայքից:
Արարատ Սահակյան, Գայանե Սարգսյան