«ԱՎՐՈՐԱՆ»՝ ՓԱՐՈՍԻ ԴԵՐՈՒՄ…

77

«Ավրորա»-ն վերջին տարիներին հայաստանաբնակների ամենասպասված մրցանակաբաշխություններից է դարձել ամենևին էլ ոչ այն պատճառով, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անձինք: Այն մարդասիրական եզակի նախաձեռնություն է, որն իր շուրջ է համախմբել աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու մարդկային կյանքերի համար պայքարող մարդկանց: 2016 թվականի դեկտեմբերից մեկնարկած «Ավրորա»-յի լուսանկարչական ու կարճրամետրաժ  ֆիլմերի մրցույթի հաղթողների անունները հայտնի դարձան այս տարվա մայիսի 16-ին: «Ճամփորդը» զրուցել է մրցույթում հատուկ մրցանակի արժանացած՝«Տոնածառ» ֆիլմի բեմադրող օպերատոր Արթուր Ուստյանի հետ:

777

– Ե՞րբ ու քանի՞ օրում է նկարահանվել ֆիլմը: –  Ֆիլմը նկարահանվել է անցած տարվա դեկտեմբերին՝ ընդամենը երկու օրում:

– «Տոնածառ»-ը ստեղծելիս՝ ստեղծագործական թիմը ի՞նչ նպատակ էր հետապնդում: – Այս ֆիլմը ռեժիսոր Հայկ Կբեյանի ու իմ համագործակցության  3-րդ փորձն է: Նախորդ երկու լիամետրաժ ֆիլմերը՝ կոմերցիոն բնույթ ունեին: «Տոնածառ»-ը  բարի, մարդու մեջ մարդու հանդեպ սեր ու լույս արթնացնող ֆիլմ է: Իսկ «Ավրորա»-ն ուղղակի առիթ հանդիսացավ, որ մեր մտահաղացումներից մեկն իրականություն դառնա:

– «Ավրորա»  մարդասիրական մրցանակի ընտրության համար կարևոր էին, որ ֆիլմն ունենա խիզախ կերպար, նվիրվածության զգացում ու ազդեցություն: Հիշատակվածներից ո՞ր չափանիշն է ձեր ֆիլմում գերակայողը: – «Տոնածառ» ֆիլմի հերոսը խիզախ անձնավորություն ու նվիրված ընկեր է: Ինչպես ֆիլմում, այնպես էլ ֆիլմից դուրս գերիշխողը՝ նվիրվածության գաղափարն է:

– Ֆիլմն այլ փառատոներում ներկայացնելու մտադրություն ունե՞ք: – Կարծում եմ, այո, ֆիլմը հետագայում  ևս կմասնակցի այլ փառատոների: Իսկ հետագայում, որովհետև այժմ կատարվում են ֆիլմի գունաշտկումները, որի ժամանակը չունեինք մրցույթին հայտը ներկայացնելու ընթացքում:

Ավրորա» մարդասիրական մրցույթին ներկայացվել էր ավել քան 1237 լուսանկար՝ 48, և 184 ֆիլմ՝ 27 երկրից: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույնն է ճանաչվել կոլումբացի Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի «Ցանկություն» անիմացիոն ֆիլմը, երկրորդ տեղում՝ Ազա Անդրեասյանի «Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը» ֆիլմն է, երրորդ մրցանակի է արժանացել ուկրաինացի Եվգենի Վասիլցովի «Հայր» ֆիլմը: Ռեժիսոր Հայկ Կբեյանի «Տոնածառ» ֆիլմից բացի հատուկ մրցանակի է արժանացել նաև էկվադորցի Սանտյագո Արկոս Վեինտիմիայի՝ «Պաղեստինի մաշկը» ֆիլմը:
Նյութը պատրաստեց՝  Սուսինա Խաչատրյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register