ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵՆ «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ

44

Թուրքական սադրանքներ ԱՄՆ-ում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում հայտարարել է, որ մտադիր չէ հաշվի առնել քրդական զինված կազմավորումների շահերը Սիրիայում: Նա նշել է, որ թույլ չեն տա այդ խմբերին շահարկել կրոնական ու ազգային գործոնները տարածաշրջանում՝ որպես պատրվակ ընդունելով ահաբեկչության դեմ պայքարը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են Էրդողանի այցի դեմ բողոքի ակցիայի դուրս եկած հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա։

Հայ բժիշկները փոխարինել են «Ավրորա» մրցանակի հավակնորդին

Երեք հայ բժիշկ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու «Ավրորայի» հավակնորդ Թոմ Քաթինային: Բժիշկները Սուդան են մեկնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով՝ հնարավոր դարձնելով բժիշկ Թոմ Քաթինայի այցը Հայաստան: Նախաձեռնությունն իր վրա է վերցրել բժիշկների այցի հետ կապված ողջ կազմակերպչական, ապահովագրական և ֆինանսական պարտավորությունները:

ԻՊ-ն շարունակում է մշակութային ցեղասպանությունը Սիրիայում

Սիրիայի արևելքում գտնվող Դուրա-Եվրոպոսը՝ ժամանակակից Կալաթ էս Սալիհիայի հարևանությամբ գտնվող անտիկ քաղաք է, որը գոյատևել է մ.թ.ա 300 թ. մինչև մ.թ.ա 256 թ.-ն: «Իսլամական պետություն» խմբավորման անդամները քաղաքում անտիկ դարաշրջանի մի քանի արձան ու խորաքանդակ են ոչնչացրել: Ահաբեկիչները նկարահանած կադրերը տեղադրել են տարբեր կայքերում: ԻՊ-ն հիմնականում մաքսանենգ ճանապարհով վաճառում է դրանք, իսկ այն գտածոները, որոնք չեն կարողանում վաճառել, ոչնչացնում են:

Անցում «վճռական» գործողությունների

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Ըստ այդ հրամանագրի նախատեսվում է արգելափակել «ՎԿոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցցանցերը, «Mail.ru» որոնողական համակարգը և «Yandex»-ի բոլոր ծառայությունները: Դրանից զատ պատժամիջոցներ են սահմանվել նաև խոշորագույն ռուսական հեռուստաընկերությունների՝ «ՏՎ Ցենտրի», «ՆՏՎ-Պլյուսի», «ՏՆՏ»-ի և այլ ընկերությունների նկատմամբ:

Հաքերները սպառնում են

«Disney» ստուդիայի ղեկավար Բոբ Այգերը հայտարարել է, որ հաքերները սպառնում են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի նոր ֆիլմը ցուցադրել համացանցում, եթե նրանց չվճարեն բիթքոիններով (էլեկտրոնային փող): Հաքերները հայտնել են, որ սկզբից 5-րոպեանոց, հետո 20-րոպեանոց հատված կտեղադրեն ֆիլմից,եթե չկատարվեն իրենց ֆինանսական պահանջները: Չնայած սպառնալիքներին՝ ստուդիան մտադիր չէ գնալ զիջումների:

MP3-ը «վախճանվեց»

Գերմանական Ֆրաունհոֆեր ընկերակցությունը դադարեցրել է ծրագրի պատենտների լիցենզավորումը և փաստացի հաստատել դրա վախճանը: Թեև MP3-ն դեռևս տարածված է օգտատերերի շրջանում, սակայն հեռուստատեսությունն ու ռադիոհեռարձակումը գնալով ավելի հաճախ են օգտվում ժամանակակից ISO-MPEG կոդեկներից, ինչպիսիք են AAC-ն կամ MPEG-H-ը: Նոր կոդեկներն ի տարբերություն MP3-ի, ցածր բիթրեյթի առկայությամբ՝ ձայնի ավելի բարձր որակ են ապահովում:

Աշխարհի ամենաթանկարժեք հողատարածքը

Հոնկոնգի «Henderson Land Development» ընկերությունը, աճուրդում հողամաս է գնել քաղաքի գործարար կենտրոնում: Հողամասի համար ընկերությունը վճարել է 3 մլրդ ամերիկյան դոլար: Սա 1996-ից հետո քաղաքի կենտրոնում վաճառված առաջին հողատարածքն է: Ներկա պահին այդ տարածքում մի քանի մակարդակ ունեցող ավտոկայանատեղի է գործում:Ընկերությունը մտադիր է դրա փոխարեն գրասենյակային շենք կառուցել: Հոնկոնգի կենտրոնում կառուցված վերջին գրասենյակային շենքը՝ 2003-ին կառուցված Արժույթի միջազգային հիմնադրամի երկնաքերն է:

Մեկնարկել է Կաննի 70-րդ կինոփառատոնը

Մայիսի 17-ին Ֆրանսիայի Լազուրե ափում մեկնարկել է Կաննի 70-րդ կինոփառատոնը: Ցուցադրության հիմնական ցանկում ընդգրկված է 18 ֆիլմ: Բացման և փակման արարողությունները վարելու է Մոնիկա Բելուչին: Մրցույթի ժյուրին գլխավորում է Պեդրո Ալմադովարը: 2017-ին Հայաստանն առաջին անգամ է ներկայանում որպես փառատոնի կինոշուկայի առանձին մասնակից: Կաննի կինոշուկայում Հայաստանը ներկայանում է երիտասարդ հայ ռեժիսորների՝ մրցութային կարգով ընտրված 3 նախագծով: Առաջինը Սերգեյ Ուստյանի «Փոխանակում» ֆիլմն է: Երկրորդը՝ Իննա Սահակյանի անիմացիոն խաղարկային «Ավրորայի արշալույսը» ֆիլմը, իսկ երրորդը՝ Արթուր Սուքիասյանի Գյումրիի մասին պատմող «Վիրավոր քաղաքը» փաստագրական ֆիլմը: Փառատոնը տևելու է մինչև մայիսի 28-ը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register