ՆԱ ՀԱՅՍՏԱՆԻՑ ԿՏԱՆԻ 1 000 000 $

dd

Այս տարի ապրիլի 24-ը տարբերվում էր մյուսներից: Սոցիալական ցանցերում կարելի է գտնել 101 պատճառ և հետևանք: Սակայն ազգային մտածելակերպի փոփոխության ամենացայտուն հետևանքներից մեկը «Ավրորա» մրցանակաբաշխոթյունն էր: Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած և իր անմիջական մասնակցությամբ իրականացվող այս մրցանակաբաշխությունն ապացուցում է, որ Ցեղասպանությունն այլևս միայն ողբի և սուգի հետ չի ասոցացվում. հայ ազգն արդեն խոսում է պահանջատիրոջ դիրքից՝ ավելին, նաև պատրաստ է օգնել մարդկանց, ովքեր գտնվում են նման իրավիճակում:

Առաջին «Ավրորան» և գումարային մրցանակը իր հետ Հայաստանից կտանի Մարգարիտ Բարանկիցեն: Հայաստանում ոչ այնքան հայտնի հավակնորդը մրցույթի ժյուրիին գերել է իր բացառիկ պատմությամբ: Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել, խնամել որբերին ու փախստականներին: 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

«Ավրորայի»  նախաձեռնողները ըստ արժանվույն գնահատել են նաև մյուս 3 հավակնորդներին՝ Թոմ Քաթինային (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիմային (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) և Հայր Բերնարդ Կինվիին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր)։ Նրանք 25.000 ԱՄՆ դոլար  նվիրատվություն կստանան՝ ուղղելու այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրանց:

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա են եղել նաեւ մարդասիրության ասպարեզի առաջատարներ եւ  «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Գարեթ Էվանսը, Հինա Ջիլանին, Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին եւ Վարդան Գրեգորյանը։

«Մրցանակի ընտրական փուլում մենք առնչվեցինք մարդկային ոգու տոկունության բացառիկ դրվագների եւ ծանոթացանք մեծ թվով ոգեշնչող անհատականությունների, որոնք հենց այս պահին աշխարհում ինչ-որ մի տեղ լրջագույն գործ են կատարում»,– ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: «Մենք հպարտ ենք, որ պատիվ ենք ունեցել ճանաչման արժանացնելու Մարգարիտ Բարանկիցեին եւ աջակցելու անձամբ նրա կատարած մեծարժեք գործին։ Իր գործունեությամբ նա գալիս է ապացուցելու, թե ինչ հսկայական ազդեցություն կարող է ունենալ անհատը բազմաթիվ մարդկանց կյանքում»։

Ինքը՝ Բարանկիցեն, արդեն գիտի՝ ինչպես է ծախսելու 1 000 000 դոլարը. «Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ  եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ»։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register