ՍԵԼՖԻ ՁՄԵՌ ՊԱՊԻ ՀԵՏ

28

Ինչ կարող է բերել Ձմեռ պապը նվերներից բացի. 5 լավագույն տարբերակները

Ցանկացած երեխա երազում է գոնե մեկ անգամ տեսնել Ձմեռ պապին, որը գալիս է Ամանորի գիշերն ու նվերներ դնում տոնածառի տակ: Ուրեմն ինչու՞ ի վերջո ցույց չտալ այդ Պապին կամ նրա մի մասը:

Սելֆի՝ Ձմեռ պապից
Սրան պետք է նախապատաստվել մինչև երեխաների արձակուրդների սկիզբը: Բարեկամներից որևէ մեկը հագնում է Ձմեռ պապի հագուստը և լուսանկարվում ձեր տան տոնածառի հետ: Լուսանկարը տպագրում եք, որևէ բարեմաղթանք գրում և Նոր տարվա գիշերը թողնում տոնածառի մոտ: Երեխաների ոգևորությունն աննկարագրելի կլինի:

Նամակ փոքրիկին
Սովորաբար Ձմեռ պապին նամակներ գրում են երեխաները, բայց չափազանց հաճելի է, երբ ի պատասխան նամակ են ստանում Ձմեռ պապից: Այսպիսի նամակը կարելի է ցույց տալ ընկերներին, իսկ հետո երկար ժամանակ պահել «հիշողությունների տուփի» մեջ: Կարևորը՝ որ երեխան չճանաչի ձեր ձեռագիրը:

30

Հետքեր պատուհանագոգին
Իհարկե, մուտքի դռան մոտ եղած հետքներն անհամեմատ համոզիչ կթվային: Բայց, վերջ ի վերջո, Ձմեռ պապը հրաշագործ է, ուրեմն՝ կարող է թռչել: Թռել է և հետքեր թողել պատուհանագոգին: Կամ էլ քայլել է ձյունից սպիտակած պատշգամբում:

31

Կծված թխվածքաբլիթ
Սովորաբար թխվածքաբլիթները թողնում են թզուկների համար: Ինչու՞ այս անգամ էլ տոնական թխվածքաբլիթներից Ձմեռ պապի համար չթողնել… Չնայած, նա հավանաբար այլ մարդկանց տանը հասցրել է լավ համտեսել և կշտանալ, այդ պատճառով էլ ձեր թխվածքաբլիթներից հասցրել է մի փոքր կծել և շտապել այլ նվերներ բաժանելու…

32

Փոքրիկ նվերներ՝ կոշիկների մեջ
Այն բանից հետո, երբ մեծ նվերներն արդեն բացված են և ուրախության խոսքերն ասված, կարելի է ուտել «Մայրաքաղաքային» աղցանն ու դուրս գալ զբոսանքի: Իսկ այստեղ՝ անակնկալ, ձմեռային կոշիկների մեջ ինչ-որ բան կա դրված: Փոքրիկ նվեր Ձմեռ պապից: Մանրուք է, բայց հաճելի:

33

 

Տաթևիկ Սարգսյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register