ՆԱԽԱԴԵՊԸ  ՉՈՒՆԵՑՈՂ  8 ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ 

1

Ամերիկյան «Arpan Global Charity» կազմակերպության նախաձեռնությամբ  ամերիկացի բժիշկների խումբը  Հայաստանում էր: Բարեգործական այցի ընթացքում ամերիկացի մասնագետներն անվճար խորհրդատվություն էին տալիս ու բուժօգնություն ցուցաբերում Երևանի ու մարզերի սոցիալապես անապահով հիվանդներին: Մեկշաբաթյա բարեգործական նախաձեռնության շրջանակում՝ ամերիկացի մասնագետները հայ բժիշկների հետ  համատեղ իրականացրել են իրենց տեսակի մեջ  նախադեպը չունեցող, Հայաստանում առաջին անգամ կիրառվող 8 բժշկական միջամտություն:

4

Մուսթաֆա Քաբիրը մանկական ընդհանուր ու թոքային վիրաբույժ է: Աշխատել է  Չինաստանում, Էկվադորում, Նեպալում: Հայ գործընկերներից լսելով Հայաստանի մասին՝ որոշել է այցելել նաև Հայաստան: «Արաբկիր մանկական բժշկական կենտրոնում» նա կրծքավանդակի ու որովայնի խոռոչի վիրահատություններ է կատարել:

Մինչև գալս ծրագրել էի, թե ինչ միջամտություններ եմ անելու: Վիրահատությունների ընթացքում օգտագործվելիք նյութերն ու պարագաները բերել եմ ինձ հետ: Մեկ շաբաթ այստեղ անցկացնելուց հետո ես ծանոթացա հայ մասնագետների հրաշալի մի խմբի հետ, որոնք ձգտում են անընդհատ նորը սովորել ու կատարելագործվել»,- ասում է բժիշկ Քաբիրը: Հենց նրա թեթև ձեռքով էլ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է հաստ աղու լապարասկոպիկ վիրահատություն:
Առաջին օրը բժիշկ Պողոսյանի հետ հաստ աղու վիրահատություն իրականացրինք: Այն պետք էր իջեցնել ներքև՝ իր իսկական տեղը: Երկրորդ օրը կատարեցինք հաստ աղու լապարասկոպիկ հատում, որը բժիշկ Պողոսյանը մենակ կատարեց: Երրորդ օրը լապարասկոպիկ աճուկային ճողվածքի հեռացում կատարեցինք. մի կողմը ես կատարեցի, մյուս կողմը՝ տեղացի հայ բժիշկը»,- նշում է Մուսթաֆա Քաբիրը՝ հավելելով նաև, որ հայ մասնագետներն այսուհետ կկարողանան առանց կողմնակի օգնության տեղում նման վիրահատություններ իրականացնել:

44
Անեսթեզիոլոգ Արմեն Չալյանը հաճախ է լինում Հայաստանում: Նա անվճար բժշկական ծառայություններ էմատուցում « Արաբկիր» ԲԿ-ում:

Մեզ համար Ամերիկայում շատ կարևոր է հետվիրահատական ցավի հաղթահարումն ու կառավարումը: «Արաբկիր» ԲԿ-ն արագ զագացող հիվանդանոց է, այստեղ անհրաժեշտ բոլոր սարքավորումները կային: Կարողացանք մի քանի նոր միջամտություն կատարել՝ հետվիրահատկան ցավերը մեղմելու համար»,- պատմում է նա:

Քամեր Միգիրդիչյանը համապատասխան շարժումների և թերապևտիկ միջամտությունենրի միջոցով ողնաշարային հիվանդություններ է բուժում: Առաջին անգամ է հայրենիքում: Զարմացած է՝ ինչպես են կարողանում հայ բժիշկները նվազ հնարավորություններով հիվանդներին բժշկական օգնություն տրամադրել:

444

Շատ հպարտ եմ, որ այստեղ եմ, որ կարողանում եմ օգնել մարդկանց, բայց և տխրում եմ, որ այսքան երկար եմ սպասել Հայաստան գալու համար»,- հուզմունքը փորձելով թաքցնել ասում է բժիշկ Միգիրդիչյանը:

Կոնյակն ու չորամրգերն ինքնաթիռով, հայկական հյուրասիրությունն ու ջերմությունը՝ սրտներում Հայաստանից ԱՄՆ են տեղափոխում 30-ից ավելի մասնագետները՝ խոստանալով վերադարձի ու հանդիպման նոր հնարավորություններ:

Տաթևիկ Սարգսյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register