Ասկերանի բերդը (Մայրաբերդ). Ֆոտոշարք

Ասկերանի բերդը Արցախի պատմամշակութային կարևոր կենտրոններից է: Այն բավականին մոտ է Ստեփանակերտին՝ ընդամենը 12կմ: Գտնվումէ Կարկառ գետի ստորին հատվածում:
Զբոսաշրջիների հոսքն այստեղ բավականին մեծ է: Մեր այցելության պահին բերդում կատարվում էին վերանորոգման աշխատանքներն՝ այն առավել անվտանգ ու գրավիչ դարձնելու, պատմական տեսքը պահպանելու նպատակով:
Ասկերանի բերդի մասին ներկայացված տեղեկությունները երբեմն հակասական են: Արցախի Հուշարձանների տեղեկատվական շտեմարանում նշվում է, որ «ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ խանական ժամանակաշրջանում:
Շինարարությունն իրականացվել է թե դարի 50-ական թվականներին (ձախակողմյան հատված) և թե 1788-89թթ. (աջակողմյան հատված):
Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից՝ ձախակողմյան՝ հյուսիսարևմտյան և աջակողմյան՝ հարավարևելյան:
Ձախակողմյան համակառույցն ունի ավելի քան 140մ երկարություն, 8-9մ բարձրության ամրոցապատեր ու ավելի քան ութ աշտարակներ:
Աջակողմյան գլխավոր ամրոց-համալիրը ձգվում է շուրջ 220մ երկարությամբ: Բաղկացած է աշտարակներից, դրանք միացնող զույգ պարսպապատերից, պաշտպանական այլ շինություններից: Աշտարակների բարձրությունը 5-8մ է:
Ի դեպ, այստեղ ուշադրություն են գրավում հատկապես զույգ պարսպապատերը՝ նախատեսված զորամիավորումների աննկատելի տեղաշարժերի համար»:
Տաթեւիկ Սարգսյան