Պաշտպանեք երեխաներին գովազդից

junk_food_ads (1)

Երևի թե նորություն չէ, որ համաձայն գիտական հետազոտությունների տվյալների, եթե երեխան փոքր տարիքում ունի ավելորդ քաշ և գիրություն, ապա հավանականությունը մեծ է, որ հասուն տարիքում էլ կունենա ավելորդ քաշ, ինչպես նաև կմեծանա որոշ խրոնիկ հիվանդությունների ի հայտ գալու հավանականությունը:

Ամբողջ աշխարհում, հատկապես զարգացած երկրներում, մանկական գիրության համաճարակ է: Օրինակ Ավստրալիայում երեկաների 27%-ը ունի ավելորդ քաշ կամ ճարպակալում: Հաշվի առնելով պոտենցիալ խրոնիկ հիվանդությունների առկայությունը՝ գիտնականները կարծում են, որ այդ երեխաները կապրեն ավելի քիչ, քան իրենց ծնողները:

Պարզվում է, որ այս միտման հիմնական պատճառ կարող է հանդիսանալ անառողջ սննդի և զովացուցիչ ընպելիքների մարքետինգային քաղաքականությունը: Նկատե՞լ եք, ինչքան շատ է արագ սննդի,  քաղցրավենիքի, տարատեսակ շաքար պարունակող հյութերի գովազդը  ֆիլմերում, տեսահոլովակներում, գովազդային պաստառների վրա, մի խոսքով ամեն տեղ: Երեխաները տեսնում են գովազդ հեռուստացույցով, դպրոցի ճանապարհին, տրասպորտում, խանութում, հետևաբար այդ ամենը օգտագործելը նրանց համար դարձել է սովորական: Երեխաները ավելի խոցելի են, քանի որ նրանց մոտ գիտակցության զգացումը, կամքի ուժը դեռևս զարգացած չէ, իսկ ծնողները, շատ հաճախ, երեխային չնեղացնելու, չհուզելու, ժամանակի բացակայության և այլ պատճառներով, գնում են անառողջ սնունդ: Երեխաները ավելի խոցելի են, քանի որ չեն կարողանում գիտակցել, որ այդ մարքետինգային քայլերը արված են իրենց վրա ազդելուն, ոչ թե զվարճացնելուն:

Երեխաների խոցելիությունը ապացուցելու համար «Բանականության խաղեր» հաղորդման ընթացքում մի փոքրիկ փորձ արեցին, որի ժամանակ երեխաները պիտի մեկ ժամ դիմանային  և չուտեին իրենց դիմաց դրված համեղ թխվածքը: Արդյունքում 10-ից միայն 1-ը կարողացած դիմակայել գայթակղությանը, այն էլ՝ միայն աչքերը փակ նստելու դեպքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլ կազմակերպություններ, որ զբաղվում են այս խնդրով, առաջարկում են կառավարությունների կողմից կարգավորում, որը ուղղված կլինի երեխաներին նման գովազդներից հետ ազատելուն: Սովորաբար սննդի ոլորտում գովազդի հանդեպ կառավարությունը ոչ մի սահմանափակումներ չի կիրառում, թողնում է, որ շուկան ինքնակազմակերպվի: Արդյունքում՝ առանց ոչ մի օրենք խախտելու, երեխանելը դառնում են մարքետինգի զոհ:

Թվարկենք մի քանի ոչ դասական գովազդի միջոցներ:

Հովանավորություն սպորտային միջոցառումների ժամանակ,երեխաների սիրած մուլտհերոսների, խաղերի հերոսների օգտագործքում անառողջ սննդի գովազդի ժամանակ, մրցույթներ՝ տուփերի ձևավորման, փաթեթների քանակների հետ կապված: Հաճախ գովազդը ուղղված է լինում հենց ծնողին, ոչ թե երեխային, քանի որ ծնողները սովորաբար առնում են այն, ինչ իրենց դուր է գալիս, կամ համարում են վստահելի:

Մեկ այլ հետաքրքիր քաղաքականություն է, երբ գովազդի ժամանակ շեշտում են, որ տվյալ ապրանքը «ավելի օգտակար է»: Այստեղ կարևոր է, որ այն ոչ թե օգտակար է, այլ զուտ «ավելի օգտակար», բայց ինչի հետ են համեմատում, դա արդեն կարևոր չէ:

Կարևոր է հետևել, որպեսզի երեխան ոչ միայն առողջ սնվի, այլև չենթարկվի գովազդների ազդեցությանը:

Տիգրանուհի Գրիգորյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register