Աշխարհում մոտ 40 մլն մարդ հայտնվել է ստրկության մեջ

1

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կայքում հրապարակված զեկույցի համաձայն աշխարհում 2016-ին մոտ 40 մլն մարդ ժամանակակից ստրկության, ավելի քան 152 մլն երեխա՝ հարկադիր աշխատանքի զոհ է դարձել: Ստրկության մեջ ապրող 40 միլիոնից մոտ 25 մլն-ը ենթարկվում է հարկադիր աշխատանքի, ևս 15 մլն-ին բռնի պարտադրում են ամուսնանալ: Ստրկության մեջ գտնվող մարդկանց մոտ 71 տոկոսը կամ մոտ 29 միլիոնը կանայք ու աղջիկներ են: Երեխաներին հիմնականում օգտագործում են գյուղոլորտում, ավելի քիչ՝ սպասարկման ոլորտում կամ արտադրությունում:

«Համազգեստի պատիվը»…

ԱՄՆ Միսիսիպի նահանգի բանտերից մեկում պահվող  կալանավորներից չորսը փախել են Լեքսինգթոնում գտնվող «Holmes-Humphreys»կալանավայրից: Ազատության մեջ հայտնվելուց և խանութներից մեկը կողոպտելուց հետո են միայն նրանք կրկին բանտախուց վերադարձել: Հանցագործները գողացել են բանտում սպառում ունեցող իրեր՝ ծխախոտ, կրակայրիչ, հեռախոս: Չնայած առկա ապացույցներին, վերջիններս հրաժարվել են ընդունել իրենց մեղքը:

 Փարիզի իշխանությունները որոշել են կանաչապատել Մոնպառնաս աշտարակը

Մոնպառնաս աշտարակը Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների ամենից չսիրված տեսարաններից է: Կառույցին նոր տեսք տալու համար քաղաքային իշխանությունները ճարտարապետական նախագծերի մրցույթ են հայտարարել: Հաղթող ճանաչված ընկերության ճարտարապետները խոստանում են աշտարակը դարձնել «շնչող և թափանցիկ»: Փաիզցիները Մոնպառնասի նոր տեսքով զմայլվելու հնարավորություն կունենան 2023 թվականին:

Մահմեդականները տապալել են գարեջրի ավանդական փառատոնի անցկացումը

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի իշխանությունները տեղաբնակ մահմեդականների բողոքների պատճառով արգելել են անցկացնել գարեջրի ամենամյա փառատոնը: Հոկտեմբերի առաջին հանգստյան օրերին մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկում կայանալիք միջոցառումն անցկացվելու էր վեցերորդ անգամ:  Միջոցառման ընթացքում երկիր ժամանելիք բազմահազար հյուրերին պետք է ներկայացվեր 11 երկրի գարեջրագործների արտադրանքը: Միջոցառման կազմակերպմամբ զբաղվող գարեջրագործական ընկերություններից մեկի ներկայացուցիչների հավաստմամբ՝ պաշտոնյաները հայտնել են իրենց, որ մերժման պատճառը «քաղաքական» է:

Սաուդյան Արաբիայում կանայք նոր «բնագիծ» են նվաճել

Սաուդյան Արաբիայում՝ թագավորության պատմության մեջ առաջին անգամ կանայք կկարողանան աշխատել որպես ավիադիսպետչերներ: «Saudi Air Navigation Services» ընկերությունը պատրաստ է կանանց աշխատանքի ընդունել, եթե նրանք մեկ տարի տևողությամբ ուսում ստանան քաղաքացիական ավիացիայի պետական ակադեմիայում: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այս նախագիծը Vision 2030 ծրագրի մի մասն է:

Լոնդոնը պատրաստ է 40 մլրդ ֆունտ վճարել՝ ԵՄ-ից դուրս գալու համար

Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է 40 մլրդ ֆունտ (54մլրդ$) վճարել  Եվրամիությունից դուրս գալու համար: Այդ մասին գրել է բրիտանական «Times»-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի Ֆլորենցիայում ունեցած ծրագրային ելույթից հետո:

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register