ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆՈՐ ԿՅԱՆՔ ՍԿՍԵԼ

7

Լևոն Արոնյանը միակ շախմատիստն է, որ երկու անգամ նվաճել է Աշխարհի գավաթը: 2005 թվականին Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում տեղի ունեցավ Աշխարհի գավաթի առաջին մրցաշարը, որում հաղթեց Արոնյանը: 12 տարի անց Թբիլիսում մեկ ամիս տևած երկարատև սուպերմրցաշարում Արոնյանը կրկին անկասելի էր:

Այօր, շախմատի աշխարհի գավաթը ձեռքին՝ Լևոն Արոնյանը բարձրանում էր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տան աստիճաններով՝ դեպի ընդհանուր դահլիճ, որտեղ տեղի էր ունենալու մամուլի ասուլիս՝ նվիրված նշանակալից հաղթանակին:

1

Ընդամենը երկու օրից՝ սեպտեմբերի 30-ին, տեղի է ունենալու Արոնյանի և հարսնացուի՝ Արիանա Կաոիլիի պսակադրության արարողություն: Լևոնը ծանր մրցաշարից հետո հյուծված, բայց երջանիկ տեսք ուներ, հատկապես, երբ Արիանան միացավ մամուլի ասուլիսին:

Առավելագույն ճնշում

«Շատ եմ մասնակցել աշխարհի գավաթի մրցաշարերին: Երբ խաղում էի առաջին տարիներին, այդքան ճնշումը մեծ չէր ինձ վրա, քանի որ ֆավորիտ չէի համարվում: Այս անգամ գիտեի, որ աշխարհի գավաթի համար մրցաշարը վերջին հնարավորությունն է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր ձեռք բերելու համար: Հակառակ դեպքում՝ մեկ կամ երկու տարի կորցնելու էի դեպի հիմնական, գլխավոր նպատակ, որն ունեն բարձր որակի շախմատ խաղացողները՝ դառնալ աշխարհի չեմպիոն: Այդ պատճառով շատ լարված անցավ մրցաշարը: Հպարտ եմ, որ կարողացա այդ լարվածությանը դիմանալ և հաղթող դուրս գալ»,-անկեղծանում է Հայաստանի ուժեղագույն շախմատիստը:

5

Տիգրան Պետրոսյանի հետ համեմատության մասին

Ինձ համար մեծ հպարտություն է, որ ինձ համեմատուն են Տիգրան Պետրոսյանի հետ: Անկեղծ ասած՝ միշտ փնտրել եմ Պետրոսյանին նմանվելու ուղիներ, սակայն չի ստացվել: Նա պարզապես հանճարեղ շախմատիստ է: Մեր ոճերը տարբեր են, և ես մի փոքր տաքարյուն եմ իրենց, ինչը միշտ խանգարել է:

6

Աջակցություն

Իմ թիմի դերը շատ մեծ էր: Մրցաշարի ողջ ընթացքում ինձ հետ եղել է Վարդանը, ով ոչ միայն իմ օգնական է, այլև մոտ ընկերներից մեկը: Զբաղվում էինք սպորտով, Թբիլիսում շատ էինք քայլում, կարողանում էինք անջատվել մրցաշարից: Եթե իմ թիմը, իմ ընտանիքը, Արիանան ինձ այդքան չօգնեին, չեմ կարծում, որ կարողանայի հաղթանակի հասնել: Շատ շնորհակալ եմ և զգացված: Շնորհակալ եմ նաև Հրանտ Հակոբյանին, Աշոտ Նադանյանին, ընկեր Վահանին:

8

Հարսանիք

Նախաամուսնական հուզմունքները չխանգարեցին: Ընդհակառակը՝ ոգևորված էի: Միշտ լինում է ժամանակ փոփոխվելու և նոր կյանք սկսելու համար: Ես պատրաստ եմ: Այս միտքն ինձ բավականություն է պատճառում: Այս հաղթանակը նվեր էր այն մարդկանց համար, որոնք մինչև վերջ հավատում էին ինձ:

Ամենադժվար պարտիան

Բոլորն էլ դժվար էր, բայց հատկապես ծանր էր վերջնամասում: (Այստեղ Լևոնը կորցնում է մտքի թելը, քանի որ իրեն է մոտենում հարսնացում՝ Արիանան, – խմբ.): Կներեք, այնպես է ստացվում, որ մարդիկ կորցնում են իրենց, երբ թագուհին է մոտենում…
Ի՞նչու էր դժվար մրցաշարի վերջնամասը: Քանի որ գերխնդիրը՝ հավակնորդների մրցաշարի ուղեգիր ձեռք բերելն, արդեն կատարված էր, և Լիժենի հետ եզրափակչի պարտիաներում դժվար էր լարվելը: Եվ կրկին շնորհակալ եմ Վարդանին, որ վերջին օրերին կարողացավ ինձ «ջղայնացնել»:

Լուսանկարները և հոդվածը՝ Գարեգին Ալեքսանյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register