ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՆՎԵՐԸ ԱՐԻԱՆԱՅԻՆ

1

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գրեթե մեկ ամիս շարունակվող հեղինակավոր մրցաշարը` շախմատի աշխարհի գավաթի համար, ավարտվեց Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաղթանակով:

128 բարձրակարգ շախմատիստներ պայքարում էին շախմատային գավաթի, ֆինանսական պարգևների, ինչպես նաև հաջորդ տարվա գարնանը կայանալիք հավակնորդների մրցաշարին մասնակցելու ուղեգրերի համար:

Ընդհանուր առմամբ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցանկի ուժեղագույն 30 շախմատիստներից` 28-ը մասնակցում էին գավաթի համար պայքարին` Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Դին Լիժենը, Յու Յանյին, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վեյ Յին, Լի Չաոն, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը,Պենտալա Հարիկրիշնան, Մայքլ Ադամսը և այլն:

Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով` 6 փուլով. պարտվողը դուրս էր մնում մրցաշարից: Յուրաքանչյուր փուլում, բացի եզրափակչից, մրցող կողմերը խաղարկում էին երկու դասական պարտիա(90 րոպե` 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե մինչ պարտիայի ավարտը): Եթե դասական պարտիաներից հետո հաղթողը չէր որոշվում, անցկացվում էր երկուական պարտիա արագ շախամտի կանոններով: Եթե կրկին ոչ-ոքի էր գրանցվում, անցկացվում էր կայծակնային շախմատի երկու պարտիա, հավասարության դեպքում խաղարկվում է այսպես կոչված «արմագեդոն» պարտիան, երբ սպիտակներն ունեն 5 րոպե, իսկ սևերը` 4 րոպե ժամանակ: Այս պարտիան ոչ-ոքի ավարտվելու դեպքում հաղթանակը շնորհվում է սև խաղաքարերով մրցող կողմին, 61-րդ քայլից հետո նույնպես հաղթանակը շնորհվում է սևերին:

Արոնյանի հաղթարշավն այսպիս տեսք ունի: Առաջին փուլում նա հաղթել է Կոուդերի Դանիելին(ՀԱՀ), այնուհետև առավելության է հասել կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի(Չինաստան), Մաքսիմ Մատլակովի(Ռուսաստան), Դանիլ Դուբովի(Ռուսաստան), Վասիլի Իվանչուկի(Ուկրաինա), Մաքսիմ Վաշյե-Լագրավի(Ֆրանսիա) և Լին Դիժեն(Չինաստան): Ամենածանրը Մաքսիմ Մատալկովի և Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ պարտիաններն էին: Կողմերը գործը հասցրեցին «արմագեդոնի», որտեղ Արոնյանը երկու դեպքում էլ սպիտակներով հաղթանակ տարավ:

Եզրափակչի առաջին չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքիներով, իսկ թայ-բրեքի առաջին երկու պարտիաներում Արոնյանը առավելության հասավ` նվաճելով պատվավոր մրցանակը: Թե՛ Լիժենի հետ վճռական պարտիաներին, թե՛ մրցաշարում Արոնյանի մասնակցությամբ կայացած պարտիաներին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ`
https://www.chessbomb.com/arena/2017-fide-world-cup

Այսպիսով, Լևոն Արոնյանը վաստակեց հավակնորդների մրցաշարում մասնակցելու ուղեգիր: Այդ մրցաշարում հաղթելու դեպքում նա իրավունք կստանա աշարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարել գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Հավելենք, որ դեռևս 2005 թվականին 23-ամյա Արոնյանը նվաճել էր շախմատի աշխարհի գավաթը Խանտի-Մանսիյսկում:

Շախմատիստը հարսանեկան նվեր մատուցեց իր հարսնացու Արիանային սեպտեմբերի 30-ին նշանակված հարսանիքի նախօրեին:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register