10 ՄԻՋՈՑ, ՈՐՈՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՄԵԶ «ՈՐՍՈւՄ» ԵՆ

3

10 հասարակ միջոց, որոնց շնորհիվ մեզ «որսում» են:

  1. Լայքերը

Սմարթ հեռախոսները, պլանշետները, սոցի10 հասարակ միջոց, որոնց շնորհիվ մեզ «որսում» են սոցցանցերում:ալական կայքերը, ֆեյսբուքը, թվիթերը, ինստագրամը և այլ ծրագրեր մեզ կանոնավոր կերպով տրամադրում են հասարակական հավանության նշաններ, իսկ մենք զգում ենք դրա բիոլոգիական պահանջը: Ցանկացած լայք առաջացնում է փոքր քանակությամբ դոֆամինի արտազատում, դա հաճելի է, բայց կարճաժամկետ: Այն ավելին ստանալու ցանկությունը ավելի է մեծացնում:

  1. Շաքարը, ճարպերը, կալորիաները

Խրախուսման համակարգի համար գրավիչ սնունդը պիտի լինի կալորիաներով հարուստ, պարունակի բավարար քանակությամբ շաքար  և ճարպ: Գազավորված և կախվածություն առաջացնող հյութերը ամբողջովին ջրիկ շաքար են, և հենց դրանց պատճառով էլ դպրոցականների մոտ ուշադրության պակասի սինդրոմ են հայտնաբերում:

  1. Սննդի և հյութերի անվճար փորձեր

Սուպերմարկետ կամ սրճարամ մտնելուց առաջ մեզ կարող են առաջարկել փորձել ինչ-որ քաղցր, աղի կամ կոֆեին պարունակող բան: Դա առաջացնում է դոֆամինային կարթ և նույն տեղը վերադառնալու ցանկություն: Այդ իսկ պատճառով որոշ ռեստորաններում սուրճի հետ անվճար քաղցրավենիք են հյուրասիրում:

  1. Գրավիչ հոտ

Սուրճի ֆիրմային հոտը, հանգստացնող կամ գրգռող հոտերը, որոնք տարածված են խանութների տարբեր բաժիններում ենթագիտակցաբար ազդում են գնորդների վարքագծի վրա: Նեյրոմարքետինգում աշխատում է մի ողջ ուղղություն, որը ստեղծում է համապատասխան հոտերով միջավայր:

Գոյություն ունեն նաև բարդ ինժիներական որոշումներ այս ոլորտում, օրինակ՝ առևտրային կենտրոններում բազմաշերտ հոտերի միջոցով հաճախորդներին կարող են ներգրավել զրոյական հարկում գտնվող սրճարան: Վերևի հարկերում տարածում են մրգերի հոտեր, միջին հարկերում՝ պլոմբիրի, իսկ սրճարանին ավելի մոտ՝ կարամելի և վաֆլիներին:

5, Ախորժալի նկարներ    

Վիզուալ լծակները մեծ ազդեցություն են ունենում մոտիվացիայի և հավանության համակարգի վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ մարդիկ նայում են ուտելիքի գրավիչ նկարներ, ապա համը ավելի մեծ հաճույքով են ընկալում: Այդ իսկ պատճառով ռեստորանները փոխեցին նախկին հասկանալի մենյուի ձևը՝ անվանում, բաղադրություն, գին, դարձնելով այն գունավոր ֆոտոալբոմի նման: Այդ ամենին ավելացնեն նաև այն, որ սոց-կայքերում շատացել է այսպես կոչված ֆուդ-պորնոն, որի շնորհիվ համակարգը ավելի է գրգռվում:

Պարտադիր է նաև ցանկացած տեսակի վիզուալ առկայությունը: Պարտադիր է, որ նկարը հայտնվի գնորդի մոտ այն պահին, երբ նա ուզում է ինչ-որ բան գնել, բայց դեռ չի կողմնորոշվել, թե ինչ: Իսկ ցանկությունների ուղղությունը կարողանում են կռահել՝ հիմնվելով սոցիալական ակտիվության պատմության վրա: Հենց այդպես էլ ձեր առջև է հայտնվում այն ապրանքի (կամ դրա նմանի) գովազդը, որի վրա արդեն իսկ ուշադրություն եք դարձրել:

  1. Սեքսուալությունը

Sex sell բանաձևը բոլորին ձանձրացրել է, բայց չի հնացել: Թեմայի վերաբերյալ ակնարկները, որոնք արտահայտված են հիմնականում կիսամերկ աղջիկներով կամ կանացի մերկ մարմնի տարբեր մասերով, առաջացնում է դոֆամինային քոր: Պորնո ոլորտի զարգացումն էլ է ադ առումով նպաստում մարքետոլոգների աշխատանքի հեշտացմանը:

  1. Նորությունը

Դոֆամինային համակարգը խրախուսում է մեզ նորություններ իմանալ, քանի որ մեր շրջապատում տեղի ունեցող նորությունների մասին տեղեկությունը կարող է փրկել մեր կյանքը:

  1. Խաղերում ներգրավում

Դոֆանոմիկայի հիմնասյուներից է: Գնորդին ներգրավել խաղերի նման գործունեության մեջ, որի ժամանակ նա կարող է միավորներ վաստակել, դառնալ լիդեր, անակնկալ նվերներ շահել, հնարավորություն է տալիս նրանից մաքսիմալ ներդրում ստանալ: Հաճախորդների հավատարմության տարատեսակ համակարգեր իրենցից ներկայացնում են խաղերի ինտերֆեյսեր, որի արձագանքը դոֆամինն է:

  1. Անսպասելիություն

Փորձերը ցույց են տալիս, որ եթե մասնակիցները հստակ գիտեն, թե երբ և ինչքան են քաղցր հյութ ստանալու, ապա դոֆամին գրեթե չի արտադրվում: Միևնույն ժամանակ տարատեսակ ապրանքանիշեր իրենց հաճախորդներին անսպասելիորեն տրամադրում են բոնուսներ, իսկ դա առաջացնում է հաճելի պահերի մասին մտքեր, երբ տեսնում են բրենդի հետ կապված ինչ-որ բան:

  1. Կորցնելու ռիսկը

Դոֆամինը կապված է ոչ միայն տրամադրության բարձրացման հետ, այլև ներվայնության ւ բարձր մարտունակություն ունենալու բնավորության հետ, քանի որ այն ադրենալինի և նորադրենալինի նախադրյալ է հանդիսանում: Ինչ-որ բան կորցնելու վախը, ինչպես ցույց են տալիս փորձերը շատ ավելի ուժեղ է, քանի պահպանելու և կուտակելու ցանկությունը: Այդ իսկ պատճառով «հասցրու ձեռք բերել», «առաջարկը սահմանափակ է», «քանի բոլորը չեն գնել», «վերջին օրինակը» և նմանատիպ այլ բառեր կարող են մեզ ստիպել գնել միայն այն բանի համար, որպեսզի դադարենք ներվայնանալ:

Շուկան օգտագործում է դոֆամինի ստիմուլյացիան, որպեսզի ոչ միայն մանիպուլյացիայի ենթարկի մեզ, այլև կոտրի մեր այդ համակարգը: Ինչքան շատ է այդ հորմոնը արտադրվում, այնքան ավելի խոցելի ենք դառնում այդ լծակների հանդեպ:

Տիգրանուհի Գրիգորյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register