ԱՐԵԳՆԱԶԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ

«Արեգնազան» կրթահամալիրը այս տարի էլ բացում է ՀԵՔԻԱԹԻ իր դռներն ու հրավիրում մեծերին ու փոքրերին տարեվերջյան ավանդական տոնավաճառին:
Եկե՜ք մեզ հետ կիսելու տոնական ջերմ մթնոլորտը, ծանոթանալու արվեստի ու արհեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, ձեռք բերելու ամանորյա ձեռագործ նվերներ․․․ ու՜․․. մասնակիցը դառնալու երեխաների, ուսուցիչների ու ծնողների պատրաստած համովություններին:
Ծրագրում
3–րդ դասարան ՝ Երգում ենք ու պարում
3–րդ դասարան ՝ Լողացող լույսեր
4–րդ դասարան ՝ Մեղրամոմերի արհեստանոց
4–րդ դասարան ՝ Գտի՛ր թաքնվածը
5–րդ դասարան ՝ Հաց ենք թխում
6–րդ դասարան ՝ Խաղասրահ
7–րդ դասարան ՝ Մեղրաբլիթե քաղաք
8–րդ դասարան ՝ Ուլտրամութ
9–րդ դասարան ՝ Սրճարան-Ռեստորան
10–րդ դասարան ՝ Ամանորյա խաղալիքների պատրաստում
11–րդ դասարան ՝ Կոլորիտային լուսանկարներ, հետաքրքրաշարժ խաղեր ու էլի, ու էլի՜․․․
12–րդ դասարան ՝ Զվարճալի խաղեր
Մյուս համովություններն ու անակնկալները՝ տեղում մեզ մոտ․ ամեն գաղտնիք հո չե՞նք բացելու։
Օրը՝ դեկտեմբերի 15
Ժամը՝ 12:00-ից 17:00
Հասցե՝ Սարյան 23
Միջոցառմանը հետևելու համար այցելեք ֆեյսբուքյան այս հղումով:
Հասցեն՝ Սարյան 23, Արեգնազան կրթահամալիր