ԵՐԿՈւ ՓՐԿՎԱԾ ԾԱՌ՝ ԵՐԿՈւ ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈւՄ

Օրերս Էկո աղբ հասարակական կազմակերպությունը այցելեց «Արեգնազան» կրթահամալիր, որտեղ հանդիպեց դպրոցի սաներին:
Նախապես պայմանավորվածության համաձայն՝ աշակերտները դպրոց էին բերել օգտագործված տետրակները, ալբոմները և նույնիսկ տանը վերջացրած «Գերկուլեսի» տուփերը:
էկոնախաձեռնության անդամները և դպրոցի սաները միասին աղբամանից փրկեցին, տեսակավորեցին 97 կգ թուղթ ու ուղարկեցին վերամշակման: Իսկ սա նշանակում է մոտավորապես 2 ծառ 2 ժամվա ընթացքում: