ՄԱԿՈւԼԱՏՈւՐԱՅԻ ՄՇԱԿՈւՅԹԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆ

8

Օրեցօր Հայաստանում բնապահպանական պայքարը մեծ թափ է ստանում հատկապես երիտասարդների շրջանում: Լինի որեւէ գործարանի հիմնում, թե ժամանացային միջոցառման կազմակերպում, առօրյա առեւտուր, թե կենցաղային կարիքների բավարարում՝ ամենատարբեր հարցերում հայաստանցիներն առաջնորդվում են մի կարեւոր ելակետով՝ «իսկ որքանո՞վ է այն անվտանգ բնության համար»:

1

Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո, երբ մարդկանց մոտ արթնացավ քաղաքացին, բնապահպանական գիտակցությունը եկավ առաջնային պլան: Ցույցերի ու ակտիվիստական պայքարին զուգահեռ, որոնք հիմնականում ուղղված էին հանքերի շահագործման դեմ, մեզանում ձեւավորվեց բնությունը պահպանելու նոր մշակույթ եւս:

3

Արդեն մի քանի ամիս է Հռիփսիմե Մկրտչյանը մի խումբ կամավորների հետ մարդկանց ակտիվորեն տեղեկացնում է, որ «Թուղթը աղբ չէ» եւ հորդորում թուղթն աղբամանը նետելու փոխարեն հավաքել ու հանձնել վերամշակող ընկերություններին: Նախաձեռնության հեղինակներն ամեն ամիս հայտարարում են թղթի հավաքագրման օրեր, որոնց ընթացքում Երեւանի ու մարզերի բնակիչներից հավաքած թուղթը նախ հավաքում-տեսակավորում են, ապա ուղարկում վերամշակող գործարաններ՝ նոր ապրանքատեսակներ ստանալու համար:

9

-Այս նախաձեռնությունը կանաչ տարածքների համար պայքարելու յուրօրինակ տարբերակ է: Յուրաքանչյուր 1 տոննա թուղթը փրկում է միջինում 17 ծառի կյանք. մարդիկ սա լսելով ավելի են ոգևորվում եւ միանում մեզ,- ասում է Հռիփսիմեն:

Վերջին՝ օգոստոսի 25-ին իրականացված հերթական ակցիայի արդյունքում «Թուղթը աղբ չէ» նախաձեռնության արդյունքում հաջողվել է «փրկել» եւ վերամշակման ուղարկել

4

*2100 կգ թուղթ

* 110 կգ պլաստիկ_շշեր

* 240 կգ ապակի

* 17 կգ պոլէթիլենային տոպրակ

* 20 կգ պլաստիկե եւ այլ տարա:

10

Ինչպես սկսվեց ամեն ինչ

Դեռ դպրոցական տարիներին մասնակցել եմ բնապահպանական միջոցառումների, որի շնորհիվ սկսեցի գիտակցել` ինչքան կարևոր է պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը, թե ինչպես կարելի է աղբից ստանալ էներգիա, ինչն է հնարավոր վերամշակել, ինչը՝ ոչ… Սկսեցի տանը թուղթ հավաքել, զանգել Հայաստանի վերամշակող կամզակերպությոիններին, հետաքրքրվել պայմանների մասին: Բայց բոլորը մի բան էին ասում՝  կընդունեն թուղթը, եթե այն գերազանցի 50-100 կգ-ի շեմը: Մենակ չէի կարող այդքանը հավաքել, ուստի դիմեցի ընկերներիս: Թիմ Թայմ հակասրճարանում սկսեցինք հավաքել միջոցառումների ժամանակ կուտակված թղթերը… Բայց մեկ է քանակը միշտ քիչ էր ստացվում: Քանի որ Թիմ Թայմը տալիս էր մեծ լսարան, որոշեցի օգտագործել այդ հանգամանքն ու դիմել նրա էջի հետևորդներին՝ միգուցե հնարավոր լիներ գտնել ինձ պես մտածող մարդկանց: Պատկերացրեք՝ ստացվեց:

5

Վերջին 7 ամիսների ընթացքում ամեն ամիս մի օր ենք ընտրում ու հայտարարում թուղթ հավաքելու օր, կանգնում Զաքյան 10 հասցեում եւ սպասում մեզ նման մտահոգ մարդկանց: Մարդիկ բերում են տարատեսակ թղթեր՝ պիցցայի, լվացքի փոշու, մազի ներկի, ատամի մածուկի տուփ, տետրեր, սևագրեր, սառնարանի արկղ և այլն…

Նախ՝ թուղթ, ապա պոլիէթիլեն, պլաստիկ, ապակի…

Օգոստոսի 25-ին թղթի, պլաստիկի ու պոլէթիլենային տոպրակների հետ միասին այս անգամ փորձեցինք հավաքել նաև ապակի: Իրականում թղթի շատ վերամշակողներ վերցնում են միայն սպիտակ թուղթ, քանի որ զուգարանի թղթի կամ անձեռոցիկի համար դա են օգտագործում որպես երկրորդային հումք: Այդ իսկ պատճառով մենք միշտ տեսակավորում ու առանձնացնում ենք սպիտակ թուղթն ու ստվարաթուղթը:

6

Մայրաքաղաք ու մարզեր

Մեր ակցիաները միայն Երեւանում չեն իրականացվում: Փորձում ենք մարզերի բնակչներին եւս քաջալերել, ցույց տալ, որ օրինակ թղթի հանձնումից առաջացած գումարը կարելի է ծառայեցնել դպրոցին ի շահ: Թեպետ տեղյակ ենք շատ դպրոցներում հենց էդպես էլ անում են, բայց պետական վերահսկողության բացակայության պատճառով շատ դպրոցներում անգամ չգիտեն, որ նման բան կարելի է անել: Վերջին շրջանում բավականաչափ նամակներ ենք ստացել տարբեր մարզերից: Այժմ փորձում ենք ճշտել բոլոր վերամշակողների կոնտակտները, որպեսզի ամենօպտիմալ եւ քիչ ծախսատար տարբերակն ընտրենք թուղթը հանձնելու համար: Հուսանք, որ սա վարակիչ կլինի ու մեզ կմիանան շատ շատերը:

7

Թուղթ հավաքելու օրեր

Սա նախաձեռնություն է, որի համար հստակ ժամկետ չկա:  Փորձում ենք ամեն ամիս գոնե մեկ անգամ հավաքել թուղթն ու մնացած թափոնները: Ակցիայի մասին տեղեկացնում ենք Թիմ Թայմ հակասրճարանի և «Էկո աղբ» հասարակական կազմակերպության էջերի միջոցով:

8

Տաթեւիկ Սարգսյան

Լուսանկարները տրամադրել է Հռիփսիմե Մկրտչյանը: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register