ԱՐՄԵՆ ԳԱԼՅԱՆ. 7 ՀԱՐՑ

Galyan

Հանրահայտ ֆեշն բլոգեր, ոճաբան: Երևանի պայծառ և նորաոճ մարդկանցից մեկը: Բազմաթիվ տեսահոլովակներում և ֆոտոսեսիաներում նկարահանված կերպարների հեղինակ:

– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչո՞ւ:

– Սպորտային մարդ չեմ: Երբեմն հասցնում եմ յոգայով զբաղվել:

– Ո՞րն է Ձեր սիրելի ավտոմեքենան, վարում ե՞ք:

– Մեքենա չեմ վարում: Էսթետիկ տեսանկյունից սիրում եմ 70-ականների մեքենաների

դիզայնը, հատկապես՝ «Jaguar» մակնիշի:

– Ձեր նախընտրած բույրը:

– Ծովի և թարմ հացի բույրը:

– Ձեր նախընտրած ձայնը:

-«Muse» խմբի վոկալիստ Մեթյու Բելամիի, ինչպես նաև «Placebo» խմբի վոկալիստ Բրայան Մոլկոյի ձայնը: Սիրում եմ նաև Նինա Սիմոնեի ձայնը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

– Ունեմ վառ արտահայտված հիդրոֆոբիա(վախ ջրից,-խմբ.), այդ իսկ պատճառով  էլ չեմ կարողանում լողալ սովորել:

– Եթե ընդամենը  երեք հանրահայտ մարդու ճաշի հրավիրելու  հնարավորություն ունենայիք, ովքե՞ր կլինեին Ձեր սեղանակիցները:

– Անհնար է, բայց կուզեի իմ հյուրերը լինեին բրիտանացի ռոք երաժիշտ Դեյվիդ

Բոուին, գրող Վլադիմիր Նաբոկովը և ավստրիացի նկարիչ Էգոն Շիլեն: Եթե մեր ժամանակաշրջանի մարդկանցից ընտրեի, ապա հյուրերս կլինեին ֆրանսիացի ռեժիսոր, դիզայներ, երաժիշտ Woodkid-ը, ֆրանսիացի լուսանկարիչ և մոդելավորման մասնագետ Հեդի Սլիմանը, ինչպես նաև երաժիշտ Քրիս Մարտինը: Ու  լավ կլիներ,որ նրանք իրենց հետ գինի բերեին:

 – Եթե հանկարծ հրդեհ պատահի, և  Դուք հնարավորություն ունենաք տանից միայն

մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք:

– Կարող է տարօրինակ թվալ, բայց իրերից որևէ կախվածություն չունեմ: Դժվարանում եմ պատասխանել:

 

Լուսանկարը՝ Արտյոմ Նադյոժինի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register