ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՆԿԱՐԾԱՀԱՍՊԱՏՈՒՀԱՍ՝ ԱԼԵՐԳԻԱ

dddddd

Գարնան գալուստը նման է ավետիսի…Հարատևության բանբերը սիրելի ու փափագելի է շատերի համար : Գարունը,սակայն, որքան էլ նոր կյանքի սկիզբը նշանավորի որքան էլ ծառ ու  ծաղկունքի, մեռնող-հառնող բնության խորհրդանիշը հանդիսանա, միևնույն է,ունի նաև իր բացասական, երբեմն նաև ցավալի դրսևորումները,որոնք հիմնականումարտահայտվում են առողջական խնդիրներով: Գարնանային տաք եղանակը հանգեցնում է արյան ճնշման տատանումների,ինչն էլ իր հերթին  ծանր ազդեցություն է ունենում սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց վրա: Բնության զարթոնքը, սակայն, որոշակի անակնկալներ է պարունակում նաև միանգամայն առողջ մարդու համար: Որպես կանոն, դա արտահայտվում է  գարնանային ալերգիայի տեսքով: Մոլորակի բնակչության մոտ 20 տոկոսը  տառապում է այդ հիվանդության տարատեսակ դրսևորումներից:  Ալերգեն են համարվում տան փոշին, միջատները, կենցաղում օգտագործվող քիմիական նյութերը, ընտանի կենդանիների մազերը, արևադարձային մրգերը, անգամ՝ արևի ճառագայթները:

Սեզոնային ալերգիայից, այսպես կոչված՝  ալերգիկ ռինիտից, որն ավելի հայտնի է որպես խոտի տենդ, յուրաքանչյուր տարվա գարնան ամիսներինտառապում է ավելի քան 250 միլիոն մարդ:  Իսկ դրա հիմնական մեղավորները բարդու բմբուլները, փոշին և ծաղկափոշին են: Բարդու բմբուլը ինքնին ալերգեն չէ, սակայն այն կարող է իր վրա ունենալ ծաղկափոշի: Հենց դա էլ ալերգիկներին հարկադրում է հազալ ու փռշտալ:

Ալերգիկ ռինիտը դրսևորվում է  շնչառության դժվարացմամբ և քթից հեղուկի արտազատմամբ: Հարբուխը և արցունքները օրգանիզմի բնական ռեակցիան են՝ ի պատասխան օտարածին մարմինների ներթափանցման: Արտադրելով հեղուկ՝ օրգանիզմը ձգտում է  հնարավորինս արագ ազատվել «անկոչ հյուրերից», որոնք օրգանիզմ թափանցելով շնչուղիներով՝ հայտնվում են նաև բերանի խոռոչում: Գարնանային ալերգիայի հիմնական պատճառը ծաղկափոշին է:Այդփոքրիկ մասնիկներն արտադրվում են ծառերի, խոտերի և ծաղիկների կողմից՝ այլ բույսերի փոշոտման համար: Անգամ թեթև քամու ժամանակ,դրանք շնչելու միջոցով  հայտնվում են մարդու քթի խոռոչում: Իմունային համակարգը ծաղափոշին ընկալում է որպես օտար մարմին և սկսում է  արտադրել հակամարմիններ, նյութեր, որոնք  պայքարում են օրգանիզմ ներթափանցած բակտերիաների և այլ մասնիիկների դեմ:  Այդ հակամարմինները «հարձակվում»են ծաղկափոշու վրա, ինչի  արդյունքում  էլ արյան մեջ արտադրվում է «գիստամին» կոչվող հատուկ քիմիական նյութ: Հենց արյան մեջ «գիստամին»-ի առկայությունն է առաջացնում  հարբուխ, աչքերի բորբոքում և ալերգիայի այլ ախտանիշներ: Գարնանային հիմնական ալերգեններն են ծառերը, խոտերն ու թփերը: Ալերգիայի ախտանշանները, որպես կանոն, ուժեղանում են քամոտ ճիշտ հակառակը՝ դրանց քանակն էապես նվազում է անձրևոտ օրերին, քանի որ անձրևը մաքրում է ալերգենները: Գարնանային ալերգիան ուղեկցվում է  հարբուխով, աչքերի  բորբոքումով,փռշտոցով, հազով, աչքերի տակ հայտնվող սև շրջանակներով:  Սակայն սրանք ամենևին էլ ալերգիայի ամենավտանգավոր ախտանիշները չեն: Ալերգիկ ռինիտի ամենավտանգավոր դրսևորումը բրոնխիալ ասթման է, որի ժամանակ նեղանում են շնչուղիները, ինչը դժվարացնում է շնչառությունը, առաջացնում շնչահեղձություն, զև խռխռոց:

Բուժումը

Հիվանդության դեմ պայքարի հիմնական միջոցը յուրահատուկ իմունաթերապիան է, որի արդյունքում օրգանիզմից դուրս են բերվում ալերգիկ ռեակցիա առաջացնող  հակամարմիները: Գոյութուն ունի ալերգիկ ռինիտի  բուժման երկու հիմնական մեթոդ.  բուժում դեղամիջոցներով և ալերգենի, այսինքն՝ ալերգիա առաջացնող գործոնի հեռացում: Դեղամիջոցները  խոչընդոտում   են օրգանիզմի  կողմից հատուկ նյութերի՝ «գիստամին»-ի արտադրմանը, որոնք ստեղծում են ալերգիկ ռեակցիա: Ավանդական եղանակը հակագիստամինային  միջոցների ընդունումն է, որը, սակայն, այնքան էլ արդարացված չէ (տևական ընդունման դեպքում դրանք կորցնում են իրենց արդյունավետությունը, օրգանիզմը սովորում է դեղամիջոցին): Իսկ հարբուխի դեմ կիրառվող կաթիլային  միջոցները  կարճաժամկետ ազդեցություն են ունենում, դրանց երկար ընդունումը կարող է առաջացնել օրգանիզմի կախվածություն դեղամիջոցից: Բացի այդ, դրանք ընդամենը վերացնում են հետևանքը, լորձաթաղանթի  խանգարումները, սակայն չեն ազդում ալերգիկ ռինիտի պատճառի վրա, այսինքն քթի լորձաթաղանթի վրայից չեն հեռացնում շնչուղիներ ներթափանցած ալերգենները: Ենթադրաբար, ամենաարդյունավետ միջոցը քթի լորձաթաղանթի վրայից ալերգենի հեռացումն է, այսինքն՝ քթի լվացումը, որը կատարվում է համապատասխան  դեղամիջոցների օգնությամբ: Դրանք մաքրում են քթի խոռոչը օտար մարմիններից՝ վերացնելով ալերգիկ ռինիտի բուն պատճառը՝ ծաղկափոշին կամ այլ օտար մարմինները, որոնք օդի հետ ներթափանցում են քթի խոռոչ: Ալերգիայի բուժման համար առաջին հերթին պետք է  հստակ ախտորոշում, որից հետո արդեն՝ բժիշկի կողմից նշանակված համապատասխան դեղամիջոցներ:

Աշխարհաբեկ Իվանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register