ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈւՅԹԸ ՍԱՀՄԱՆՈՂ 5 ԵՐԿՐՆԵՐԸ

2

 Գլոբալ ազդեցությունը հաճախակի չափվում է ռազմական, քաղաքական կամ տնտեսական ուժով,  բայց մշակույթի ուժը՝ սնունդ, նորաձևություն, զբաղմունք, առավել  մեծ ազդեցություն է ունենում աշխարհի երկրների վրա:

«ԱՄՆ նորություններ և համաշխարհային հաշվետվություն» կազմակերպությունը դասակարգել է համաշխարհային կոնտեքստում մշակութային ամենամեծ ազդեցություն ունեցող երկրները: Դասակարգումը հիմնված է նրա վրա, թե տվյալ երկիրը ինչքան հեղինակավոր է, նորաձև, թրենդային, ուրախ, ժամանակակից կամ մշակութային տեսանկյունից նշանակություն ունեցող: Չնայած թոփ 10 երկրներից շատերը գտնվում են Եվրոպայում, բայց ցանկը ներառում է նաև Ճապոնիան՝ որպես ժամանակակից և հեղինակավոր, Բրազիլիան՝ որպես ուրախ մթնոլորտ և զբաղմունեքներ ապահովող, ինչպես նաև ԱՄՆ-ն՝ որպես ժամանակակից և մշակութային ազդեցություն ունեցող:

Ստորև ներկայացնենք թոփ 5-ում հայտնված երկրները:

Իտալիա

Հայտնի լինելով այնպիսի դիզայներական բրենդերի համար, ինչպիսիք են Վալենտինոն, Վերսաչեն, Գուչին, Իտալիան ստացել է կատարյալ 10 գնահատականը «նորաձև» և «ժամանակակից» կատեգորիաներում: Ինչպես ասում է իտալացի բլոգեր Լուչիո Բուֆալմանոն, իտալացիները մտածում են գեղեցիկի և ժամանակակից հագուստի մասին:

Իտալիան մեծ ազդեցություն ունի ամեն ինչի վրա, ինչը կապված է ոճի հետ:

1

Ֆրանսիա

«Ժամանակակից», «հեղինակավոր», «նորաձև» կատեգորիաներում Ֆրանսիան ունի ամենաբարձր գնահատականը: Ֆրանսիական մշակույթի ազդեցությունը նկատելի է, երբ ճանապարհոդում ես Մերձավոր Արևելքում և Ասիայում: Ֆրանսիացի բլոգեր Ֆիլսը զարմացել էր, երբ Իրանում ճանապարհորդելիս ծանոթացել էր մարդկանց հետ, ովքեր սիրում են Մոլիերին:

2

ԱՄՆ

«Ժամանակակից» և «զվարճալիքներում ազդեցիկ» կատեգորիաներում առաջին տեղ գրավելով՝ ԱՄՆ-ն հայտնվել է թոփ հնգյակում: Ամերիկյան ֆիլմերը, երաժշտությունը և հաղորդումները մեծ հաճույքով դիտում են ամբողջ աշխարհում: Նույնիսկ եթե ինչ-որ գաղափար ծնվել է մեկ այլ երկրում, ապա բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ն այն կսարքի ավելի լայնամասշտաբ, ավելի տարածված աշխարհով մեկ: Facebook, Twitter, Google, Amazon գերհզոր կազմակերպությունների հայրենիքը հանդիասանալով՝ ԱՄՆ-ն մեծ ազդեցություն ունի նաև այն մարդկանց վրա, ովքեր հանդիսանում են օգտատերեր:

3

Իսպանիա

Աշխարհի խոշորագույն նվաճողներից և կայսրություններից մեկը հանդիասանալով՝ Իսպանիան մեծ ազդեցություն է թողել Հարավային Ամերիկայի և Արևելյան Հնդկաստանի վրա: Չինարենից հետո իսպաներենը երկրորդ լեզուն է, եթե հաշվենք այն մայրենի լեզու ընդունողների թվով, իսկ իսպանալեզու ֆիլմերի, հեռուստահաղորդումների և երաժշտությունը օգնեց երկիրը մշակութային առումով ազդեցիկ դարձնելու հարցին:

Իսպանական խոհանոցը նույնպես շատ տարածված է: Ինչպես հենց իրենք են ասում, այնտեղ ուտելիքը ապրելակերպ է: Սա շատ բնորոշ է այս երկրին, որտեղ ընտանիքը և ընկերները միշտ ավելի կարևոր են, քան աշխատանքը:

4

Մեծ Բրիտանիա

Բարձր գնահատական ստանալով «հեղինակավոր» կատեգորիայում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները հպարտորեն կարող են ասել, որ իրենց աշխատանքային էթիկան, կրեատիվությունը և բացությունը հնարավորություն է տալիս զարգացնել իննովացիան: Անգլերենի ճկունությունը հնարավորություն է տվել Բրիտանիային դառնալ մի վայր, որտեղ մարդիկ գալիս են նոր ապագա ստեղծելու համար:

5

Թարգմանեց Տիգրանուհի Գրիգորյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register