«ԴՈՒԽՈՎ, ԱԽՊԵՐՍ». ՖՈՏՈՇԱՐՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ

Ծառայության մեկնող երիտասարդներով լեցուն զինկոմիսարիատը լարված հայացքների, լարվածությունը քողարկող ժպիտների, ամուր գրկախառնությունների, նոր մարտահրավերներ ընդունելու ճակատամուտքն է: Մեծերը տալիս են վերջին խորհուրդները, սփոփում, դուխ են տալիս, բայց շատ լավ գիտեն՝ իրենք էլ են ծառայելու 2 տարի, իրենց համար էլ լինելու է փորձությունների շրջան: Ընտանիքի ամուր կապը ձգվելու է տանից՝ զորամաս և զորամասից՝ տուն:
«Ճամփորդ»-ն այսօր այցելել է Արաբկիրի զինկոմիսարիատ, որտեղից հարազատներն ու ընկերները ճանապարհեցին տասնյակ երիտասարդների, որոնք ուղևորվեցին կենտրոնական հավաքակայան` անցկացնելու զինվորական ծառայության իրենց առաջին օրը, երիտասարդները վիճակահանությամբ ընտրելու են իրենց զինծառայության վայրը: «Ճամփորդի» խմբագրակազմը բարի ծառայություն է մաղթում բոլոր զինծառայողներին: Արաբկիրի զինկոմիսարիատից մեր ֆոտոշարքը` ստորև.
Գարեգին Ալեքսանայն