ՖՐԱՆՍԻԱՅՈւՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳԻ ԱՐՔԱՆ

ddddd

Այս օրերին Հայաստանում էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների աշխատանքները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը: Ներկայումնս նա զբաղվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների վերապատրաստման արագ ընդլայնվող ու հաջողակ խմբով, որն աշխատում է Եվրոպայի ողջ տարածքով մեկ և մտադիր է մուտք գործել նաև ասիական շուկա։ Փափազյանը, սակայն, Հայաստանում ավելի հայտնի է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ մտերիմ կապի շնորհիվ, ինչպես նաև Ֆրանսիայում և Եվրոպայի ողջ տարածքում հայանպաստ գործունեությամբ:

«Ճամփորդի»-ի հետ զրույցում Մուրադ Փափազյանը վստահեցրեց, որ Ֆրանսիայի նախագահի կարգադրությամբ ստեղծված խումբը, որը զբաղվում է Ցեղասպանության հերքումը քրեականացնող նախագծի փոփոխություններով, այս տարի կավարտի ընդունման ողջ գործընթացը:

«Ֆրանսուա Օլանդի կարգադրությամբ այդ խմբում ներգրավվել է հայտնի ֆրանսիացի փաստաբան Ժան Պոլ Կուստան, մեր ցանկությամբ խմբում ընդգրկված են նաև հայազգի փաստաբաններ: Նրանք քրտնաջան աշխատում են փաստաթուղթը ոչ միայն Ֆրանսիայի սահմանադրությանը հարմարեցնելու, այլև եվրոպական պահանջներին բավարարելու համար: Մենք քիչ ժամանակ ունենք, քանի որ մյուս տարի Ֆրանսիան այլ նախագահ կունենա, իսկ ինչ կլինի այդ ժամանակ, հայտնի չէ: Մենք պետք է օգտագործենք այսօրվա հնարավորությունները: Այս ամիս տեքստի քննարկումներն են կայանալու, իսկ ամսվա վերջ արդեն պատրաստ կլինի փաստաթղթի ողջ փաթեթը»:

Փափազյանը հավաստիացնում է, որ այս քայլերը մի օր կհանգեցնեն նրան, որ հենց Թուրքիան ստիպված կլինի ճանաչել Ցեղասպանությունը, քանի որ հայկական սփյուռքի բռնած ուղին ամենաճիշտն է:

«Մենք ցանկանում ենք որ աշխարհն ընդունի Ցեղասպանությունը: Պետք չէ դա բառացի հասնակալ. մեզ համար կարևորը Թուրքիայի բարեկամ պետություններն են, քանի որ նրանց կողմից ճանաչումը կստիպի ոճրագործին ճանաչել հարյուրամյա Ցեղասպանությունը»:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register